• Latest news

57 տարեկանից հետո սեքսով զբաղվելն օգտակար է կանանց համար եւ վտանգավոր` տղամարդկանց

7 սեպտեմբերի, 2016  22:35

57 տարեկանից հետո սեռական ակտիվ կյանքն օգտակար է կանանց առողջության համար, բայց ոչ տղամարդկանց. սեքսով հաճախակի զբաղվելը կանանց մոտ նվազեցնում է սրտի հետ կապված խնդիրների զարգացման ռիսկը, իսկ տղամարդկանց մոտ, ընդհակառակը, այդ ռիսկն աճում է: Նման հետաքրքրաշարժ եզրակացության են հանգել Միչիգանի համալսարանի գիտնականները:  

Առաջին խոշորամասշտաբ գիտական հետազոտությունը, որն ուսումնասիրել է տարեց մարդկանց սրտի աշխատանքի վրա սեքսի ազդեցությունը, ցույց է տվել, որ  57 տարեկան եւ մեծ տղամարդկանց համար, որոնք սեքսով են զբաղվում շաբաթը մեկ անգամ կամ ավելի կանոնավոր կերպով, սրտանոթային հիվանդությունների վտանգը երկու անգամ մեծանում է նույն տարիքի պակաս ակտիվ տղամարդկանց համեմատ: 

Այդ տարիքային խմբի կանանց մոտ բարձր զարկերակային ճնշման զարգացման հավանականությունը, որը սրտի եւ ուղեղի կաթվածների հիմնական պատճառն է համարվում, կիսով չափ նվազում է, եթե նրանք կանոնավոր կերպով սեքսով են զբաղվում, ցույց է տվել հետազոտությունը: 

Հետազոտության հեղինակները դա բացատրում են առողջության համար օգտակար հորմոնների ազդեցությամբ եւ սիրելի մարդու հետ կայուն հարաբերություններ պահպանելու հնարավորությունից բավականության զգացմամբ: Այդ ամենը, գիտնականների կարծիքով, դրականորեն է ազդում կանանց առողջության վրա: 

Իսկ տղամարդկանց մոտ ի հայտ եկող խնդիրները գիտնականները կապում են նրա հետ, որ տարեց տղամարդիկ  ավելի հաճախ են բախվում այնպիսի խնդիրների, որոնց պատճառով մեծ ճնշում են զգում եւ կորցնում են ինքնավստահությունը. գուցե այդ ամենը բացասաբար է ազդում նրանց առողջության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել