• Latest news

Մաշկի աճեցման նոր տեխնոլոգիա է մշակվել

26 սեպտեմբերի, 2016  13:04

Ամերիկացի գիտնականները մաշկի աճեցմանը համապատասխանող հատվածները որոշելու նոր մեթոդ են մշակել:  Նյու Յորքում Բինգմթոնի համալսարանի պրոֆեսորի օգնական Գայ Գերմանը հայտնել է, որ այդ տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր կդառնա մաշկի նոր բջիջների աճեցումը` օգնելու այրվածքներից տուժած հիվանդներին: 

Հետազոտության ընթացքում գիտնականները նկատել են, որ մարդկային մարմնի տարբեր հատվածներում մաշկը տարբեր հատկանիշներ ունի: Միաժամանակ այն լավ է աճում այն հատվածներում, որտեղ ձգվում է, օրինակ` հղիության ընթացքում:  Մաշկը հնարավոր է ձգել արհեստական միջոցներով, այդ թվում` սիլիկոնի կամ օդով բալոնի օգնությամբ:  Սակայն չի կարելի չափազանց արագ անել դա, որպեսզի հյուսվածքները չվնասվեն, ընդգծում են մասնագետները: Բացի այդ, որոշ հատվածներում մաշկը չոր է, հետեւաբար` ավելի փխրուն:  

Նոր մեթոդը թույլ է տալիս պարզել, թե մաշկի որ հատվածներն են առավել համապատասխանում ձգման համար: Հիմնական պարամետրերի թվում է` ջրի պարունակությունը, ճաքերի առկայությունը, հարթությունը եւ այլն:  Այսպես` գիտնականները սովորել են ի հայտ բերել մաշկի տարբեր կառուցվածք ունեցող հատվածները եւ նախապես կանխատեսել կոնկրետ հատվածներում նոր բջիջների աճեցման հեռանկարները:  Հետագայում նոր հյուսվածքը կարող է փոխպատվաստվել այրված տեղին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել