• Latest news

Սուպերհերոսների մասին պատմությունները վտանգավոր են երեխայի հոգեբանության համար

16 հունվարի, 2017  16:40

Սուպերհերոսների մասին պատմություններով տարվող եւ հաճախ իրենց այդ հերոսների դերում պատկերացնող երեխաները սովորաբար ավելի ագրեսիվ են լինում այն հասակակիցներից, որոնք չեն հետաքրքրվում սուպերհերոսներով: Այս մասին ասված է Journal of Abnormal Child Psychology ամսագրում հրապարակված հետազոտությունում:

Ամերիկյան Brigham Young University-ի գիտնականները հարցում են անցկացրել 240 երեխաների եւ նրանց ծնողների մասնակցությամբ՝ պարզելու, թե նրանցից ովքեր են տարված սուպերհերոսներով: Մասնագետները նաեւ առանձին-առանձին զրուցել են երեխաների հետ՝ նրանց խնդրելով նշել սիրելի 10 սուպերհերոսներին ու պատմել, թե հատկապես որ հատկություններն են առավել գրավիչ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ հարցման մասնակիցների 20%-ին դուր է գալիս սիրված հերոսների դաժանությունը: Երեխաների 70%-ն էլ նշել է հերոսների դրական կամ չեզոք հատկություններ, օրինակ՝ ուժը կամ թռչելու ունակությունը: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ սուպերհերոսներով չափազանց տարված երեխաները մեկ տարի անց ավելի հաճախ են ֆիզիկական ուժ եւ ագրեսիա արտահայտում:

Մասնագետների խոսքով՝ սուպերհերոսների մասին պատմություններում բռնությունը հաճախ համադրվում է սոցիալական վարքով, բայց նախադպրոցական տարիքի երեխաները չեն կարող ըմբռնել այդ պատմություններում թաքնված բարոյական կողմը: Այսպիսով՝ մեծ է վտանգը, որ բռնության իմաստը չհասկացող երեխաները պատճենում են նրանց պահվածքը:

Հիշեցնենք, որ նախորդ հետազոտությունների արդյունքների համաձայն՝ բռնության մասին տեղեկությունը բթացնում է մտավոր եւ զգայական արձագանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել