• Latest news

Որոշ առասպելներ սրտի առողջության մասին

3 ապրիլի, 2014  19:44

Մի քանի տարածված կարծիքներ կան սրտի հիվանդությունների վերաբերյալ.իսկ ո՞րն է նրանցից ճիշտ, ո՞րը՝ հորինված: Այս հարցում կողմնորոշվելու համար օգնում են Քլիվլենդի (ԱՄՆ) կլինիկայի սրտանոթային ինստիտուտի մասնագետները:

Ճի՞շտ է, թե՞ առասպել

Սրտային նոպաներից մահվան հիմնական ժամանակահատվածն առավոտյան ժամը 6-ից մինչեւ 10-ն է:

Ճիշտ է, ասում է սրտաբան Կերտիս Վիմերմանը: «Առավոտյան ինֆարկտները նախկինում կապում էին շրջանառող կորտիզոլի մակարդակի հետ, որն ավելանում էր զարթնելուց առաջ: Ավելի ուշ հետազոտությունը ցույց է տվել, որ պատճառ կարող է լինել KLF15 այլընտրանքային սպիտակուցը: Հայտնաբերվել է, որ անմիջապես արթնանալուց հետո KLF15-ի մակարդակը շատ ցածր է: Իսկ սրտային հիվանդությամբ մարդկանց մոտ այդ սպիտակուցի մակարդակը չափազանց ցածր է», - ասում է բժիշկը:

Նախազգուշացում. սրտային նոպայից մահը կանխարգելելու համար անրհաժեշտ է դեֆիբրիլյատոր: Եթե դուք արթնանում եք գլխապտույտով, հեւոցով կամ կրծքավանդակում ցավերով՝ անմիջապես զանգահարեք շտապօգնություն:

Ճի՞շտ է, թե՞ առասպել

Ցավը ոտքերում ծերացման նշան է, եւ սիրտն այստեղ ընդհանրապես կապ չունի:

Սխալ է, ասում է անոթային մասնագետ Նաթալի Էվանսը՝ սրտանոթային բժշկության բնագավառում բժշկական գիտությունների դոկտոր. «Կա այդպիսի հիվանդություն՝ ծայրամասային անոթային հիվանդություն (ԾԱՀ), որը ի հայտ է գալիս խոլեստերինի կուտակման հետեւանքով ոչ միայն պսակաձեւ, այլ ամբողջ մարմնի զարկերակներում: Դա կարող է խիստ սահմանափակել արյան հոսքը դեպի ոտքերը, ձեռքերը եւ կենսական կարեւոր օրգանները: Երբ դեպի ոտքեր տանող զարկերակները նեղանում են, մարդը զգում է ցավ, թուլություն և դող ոտքերում՝ հատկապես ձկնամկաններում», - շարունակում է բժիշկ Էվանսը, - «ԾԱՀ-ը մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) վտանգը: Զարկերակների նեղացումը կարող է ԾԱՀ-ի եւ ՍԻՀ-ի պատճառ դառնալ, եւ հաճախ բժիշկները նշանակում են նույն դեղամիջոցները երկու հիվանդությունների բուժման եւ հսկման համար»:

Ճի՞շտ է, թե՞ առասպել

Եթե ջուր խմել օրվա ընթացքում միեւնույն ժամերին, ջրի առողջարար հատկությունների արդյունավետությունը կմեծանա, եւ այդպիսով կարելի է կանխարգելել սրտային նոպան:

Սխալ է, ասում է սրտային վիրաբույժ Մարկ Գիլլինովը: «Այս ասեկոսեներով լցված է  facebook-ը եւ այլ կայքեր: Անմիջապես արթնանալուց հետո ջուր խմելն իհարկե շատ օգտակար է՝ այն ակտիվացնում է ներքին օրգանները: Ուրիշներն ասում են, որ քնից առաջ մի բաժակ ջուրը կօգնի խուսափել ինսուլտից կամ ինֆարկտից: Քաղցր լիմոնադի փոխարեն խմելու ջուրը՝ դա հիանալի միջոց է վերահսկելու քաշը: Սակայն ոչ մի ապացույց չկա այն մասին, որ ջուրն անհրաժեշտ է խմել միեւնույն ժամերին, եւ որ դա կարեւոր է: Ուղղակի փորձեք այլ ըմպելիքների փոխարեն ջուր խմել: Բայց մի կենտրոնացեք խմելու ժամերի վրա, դա միանգամայն անիմաստ է», - ասում է բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել