• Latest news

Վիագրան կարող է տղամարդկանց մոտ մաշկի քաղցկեղ առաջացնել

13 ապրիլի, 2014  18:01

Վիագրան նպաստում է սիրուն անբողջ աշխարհում, սակայն գիտնականները պնդում են, որ Վիագրա խմելով` սղամարդիկ զգալիորեն ավելացնում են մաշկի քաղցկեղի վտանգը:

Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են որ սիլդենաֆիլ (որը հայնտի է Վիագրա անվամբ) խմող տղամարդիկ 84%-ով ավելի են ենթակա մելանոմայի, հաղորդում է The Daily Mail-ը՝ JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված հոդվածին հղումով:

Գիտնականները համարում են, որ իմպոտենցիայի դեմ դեղամիջոցը կարող է գործարկել նույն մեխանիզմը, որը մաշկի քաղցկեղն ավելի ագրեսիվ է դարձնում:

Բրաունի համալսարանի մաշկաբանության դասախոս, հետազոտության համահեղինակ Աբրար Կուրեշին խորհուրդ է տալիս մելանոմայի բարձր վտանգով տղամարդկանց Վիագրա խմելուց առաջ խորհրդակցել իրենց բժշկի հետ:

Հետազոտողները Health Professionals’ Follow-up Study տվյալների բազայից ուսումնասիրել են 26 000 տղամարդկանց տվյալներ ԱՄՆ-ից եւ Չինաստանից:

Տղամարդկանց միջին տարիքը կազմել է 65 տարեկան, եւ նրանց 6%-ն ընդունել է Վիագրա:

Հետազոտությունները ցույց են տվել, որ գոնե մեկ անգամ Վիագրա ընդունած տղամարդկանց մոտ կրկնակի ավելացել է մելանոմայի առաջացման վտանգը:

Վիագրայի մյուս կողմնակի ազդեցություններն են այրոցը, սրտխառնոցը եւ գլխացավը: Դեղամիջոցը հակացուցված է անգինայի եւ շատ բարձր զարկերակային ճնշման դեպքում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել