• Latest news

Ինչ սննդամթերք է օգտակար հանգիստ քնի համար

17 ապրիլի, 2014  23:57

Չափահաս մարդկանց կեսից ավելին չի կարողանում գիշերը հանգիստ քնել: Իսկ անքնության դեմ դեղերի վնասի մասին քիչ չէ ասված, հաղորդում է Washington Post-ը:

Անքնության դեմ տնային միջոցներ գոյություն ունեն՝ տաք կաթ, երիցուկով եւ մեղրով թեյ, մեկ բաժակ բուրբոն կամ կոնյակ:

Փենսիլվանիայի համալսարանի քնի հետազոտող Մայքլ Գրենդերը համարում է, որ սննդակարգը կատարելագործելու լավագույն միջոցը դա հանգիստ քնին խանգարող սննդամթերքից ձերբազատվելն է: «Եվ առաջին հերթին դա կոֆեինն է, բայց մարդիկ մոռանում են այդ մասին: Նրանք ճաշին գազավորված ըմպելիք են խմում, իսկ դեսերտի վրայից՝ սուրճ: Կոֆեինը օրգանիզմում մնում է 4-6 ժամ, իսկ ոմանց մոտ ազդեցությունը կարող է 2 անգամ երկար տեւել»,- ասում է նա:

Ալկոհոլը նույնպես խանգարում է հանգիստ քնին: «Թեպետ ալկոհոլը սկզբում ստիպում է քնել, դա երկար չի տեւում,- ասում է Գրանդերը: - Այն ընկճում է քնի արագ փուլը գիշերվա սկզբում, ինչը կարող է բերել գիշերվա կեսին հանկարծակի արթնացման»: Բացի այդ Գրանդերը խորհուրդ է տալիս խուսափել նիկոտինից, ուտելիքի մեծ չափաբաժիններից եւ ճաշին կծու կերակուրներից:

Կաթնամթերքը պարունակում է կալցիում, իսկ ընկույզները եւ հացահատիկները մագնեզիում: Միսո ապուրը, ձուկը եւ յոգուրտը պարունակում են վիտամին B6: «Բոլոր այս սննդամթերքներն օգնում են կարգավորել քնի գործընթացը»,- ասում է Գրանդերը: Դրանք կողմնակի ազդեցություններ չունեն, այդ իսկ պատճառով քնելուց առաջ որեւէ մթերք օգտագործելու «արարողությունը» կարող է լավ քուն բերել գոնե այն պատճառով, որ դա օգնում է թուլանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել