• Latest news

Ձուն եւ նրբերշիկը նախաճաշին նպաստում են կազմվածքի պահպանմանը

1 մայիսի, 2014  11:14

Մոռացեք շիլաների, չորահացերի եւ բլիթների մասին։ Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ եթե դուք փորձում եք նվազեցնել ձեր քաշը, ապա սկսեք Ձեր օրը սպիտակուցներով հարուստ նախաճաշով, որը ներառում է  ձու եւ ցածր յուղայնությամբ հավի նրբերշիկներ։ Այսպիսի նախաճաշը կհագեցնի Ձեր ախորժակը, եւ դուք այլեւս չեք մտածի, թե ինչ ուտեք մինչեւ ճաշի ժամը։

Չիկագոյում Ամերիկյան միության փորձարարական կենսաբանության  եւ սննդի մասին համագումարի ժամանակ ներկայացվել է ուսումնասիրություն, որի ընթացքում համեմատվել են սովորական նախաճաշեր տարբեր քանակությամբ սպիտակուցներով, այդ թվում հավի նրբերշիկ եւ ձու, կաթով շիլա, բլիթներ օշարակով, հաղորդում է Newsmax Health-ը։

Արդյունքները ցույց են տվել, որ սպիտակուցներով հարուստ սնունդը ամբողջ օրվա ընթացքում ավելի լավ է կարգավորում ախորժակը եւ օրգանիզմում գլյուկոզայի քանակը ՝ համեմատած ոչ սպիտակուցային նախաճաշերի հետ, հայտնում է առաջատար հետազոտող Մելինդա Կարալուսը։

Ուսումնասիրությունը անցկացնելու համար  դոկտոր Կարալուսը խնդրել է կամավորներին գնահատել քաղցի զգացումը ուտելուց առաջ, ապա ընտրել մեկը այն վեց նախաճաշերից, իսկ հետո գնահատել քաղցի զգացումը  չորս ժամվա ընթացքում՝ 30 րոպեն մեկ։ Բոլոր վեց նախաճաշերը կալորիականությամբ, ճարպերի եւ բջջանյութի քանակությամբ միանման էին, սակայն տարբեր էր սպիտակուցների քանակը։ Նախաճաշի մեջ ընդգրկված էին հավի նրբերշիկ եւ ձու ներառող երեք տարբեր նախաճաշեր, որոնք պարունակում էին 40, 23 եւ 9 գրամ սպիտակուց, շիլա եւ կաթ, որը պարունակում էր ութ գրամ սպիտակուց, եւ օշարակով նրբաբլիթ՝ երեք գրամ սպիտակուցով։

Արդյունքները ցույց են տվել, որ սպիտակուցներով հարուստ նախաճաշը մասնակիցներին տվել է հագեցվածության զգացում օրվա առաջին կեսին, այդ պատճառով ճաշի ժամանակ այդ մասնակիցները օգտագործել են քիչ կալորիա պարունակող սնունդ, քան այն մասնակիցները, ովքեր կերել էին կաթով շիլա, օշարակով նրբաբլիթներ կամ ընդհանրապես չէին նախաճաշել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել