• Latest news

Անգլիայի բնակիչը իր երեխային 9 տարի կրծքով է կերակրել (ֆոտո)

9 նոյեմբերի, 2018  15:10

Հյուսիսային Յորքշիրի բնակիչ Շերոն Սփինքը իր դստերը 9 տարի շարունակ կրծքով է կերակրել: Կնոջն անգամ մանկապիղծ են անվանել այդքան երկար կրծքով կերակրելու համար, սակայն դա Շերոնին ամենեւին չի վրդովել, հայտնում է The Sun-ը:  

Նրա կարծիքով՝ այս քայլն օգնում է ամրապնդել մոր եւ դստեր միջեւ էմոցիոնալ կապը: Ուշագրավ է, որ կրծքով կերակրելը դադարեցնելու որոշումն ընդունել է նրա դուստրը, ինքը՝ Շերոնը պատրաստ էր դա նաեւ հետագայում շարունակել: Նրա խոստովանությամբ՝ երեխայի որոշումից հետո անցած երկու ամսում ինքն արդեն սկսել է կարոտել կրծքով կերակրելուն:

Շերոնի կարծիքով՝ աղջկան այդքան երկար կրծքով կերակրելը նրան օգտակար է եղել, քանի որ նա գործնականում չի հիվանդնում: Չնայած իրեն ուղղված քննադատությանը, կինը մյուս մայրերին կոչ է անում իր օրինակին հետեւել: Ի դեպ, նրա մեծացած դուստրը մայրական կաթի չափաբաժին էր ընդունում ամիսը մեկ անգամից ոչ հաճախ:

«Երբ Շառլոտան ծնվեց, ես որոշեցի, որ նրան կրծքով կկերակրեմ այնքան, որքան հնարավոր է: Մենք այս հարցում երբեք բռնություն չենք դրսեւորել»,- ասում է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել