• Latest news

Կարճատեսություն, ճարպակալում եւ քաղցկեղ․ գիտնականները նշել են գաջեթներով տարվելու հետեւանքները

10 նոյեմբերի, 2018  12:15

Սմարթֆոնների ու պլանշետների նկատմամբ երեխայի անսահման սերը կարող է բացասական հետեւանքներ ունենալ առողջության համար։ The Telegraph-ը գրում է, որ երեխաներին չի կարելի գաջեթների էկրանների առաջ չափից շատ ժամանակ անցկացնել։

Գիտնականները նշում են, որ սմարթֆոններն ու պլանշետները քաղցր ըմպելիքների հետ միասին բարձրացնում են մանկական ճարպակալման զարգացման վտանգը։ Իր հերթին ավելորդ քաշը սպառնում է չարորակ ուռուցքների զարգացմամբ։

Դրա հետ մեկտեղ, գաջեթները բացասաբար են ազդում տեսողության վրա՝ 50 տարվա ընթացքում կրկնապատկվել է կարճատես երեխաների թիվը։ Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետները նշում են, որ ամեն հաջորդ ժամ, որ երեխան անցկացնում է գաջեթի էկրանի առաջ, մեծացնում է կարճատեսության զարգացման վտանգը։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Սեչանովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի մանկական հիվանդությունների բաժնի վարիչ Նատալյա Գեպպեն նշում է, որ երեխաների կախվածությունը գաջեթներից շատ արդիական խնդիր է։ Սակայն տեխնիկական զարգացումներից չես փախչի եւ գրեթե անհնար է ամբողջությամբ հեռացնել երեխային սմարթֆոնների ու պլանշետների օգտագործումից։

«Այս դեպքում պետք է խոսել գաջեթի ողջամիտ օգտագործման մասին։ Անկասկած, ծնողները չպետք է մի քանի ժամով պլանշետը հանձնեն երեխային, միայն թե իրենց գործերով զբաղվեն։ Բացի այդ, հայտնի չէ, թե ինչ կարող է երեխան պատահաբար գտնել գաջեթում։ Իսկ ահա դրա հետեւանքները կարող են շատ լուրջ լինել», - նշեց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է