• Latest news

Գիստերէկտոմիան կարող է ազդել կնոջ հիշողության վրա

7 դեկտեմբերի, 2018  22:00


Գիստերէկտոմիայի անցկացումը 60 տարեկանիցից բարձր ամեն երրորդ կնոջ մոտ կարող է հիշողության կարճաժամկետ կորուստ առաջացնել: Նման անսպասելի եզրակացությա են եկել Arizona State University-ի գիտնականները, որոնք առաջին անգամ արգանդի եւ ուղեղի միջեւ կապ են հայտնաբերել:


Լաբորատոր առնետներով փորձերի ժամանակ հաստատվել է, որ արգանդի հեռացումը ինքնին (առանց ձվարանների հեռացման) կարող է հիշողության կարճաժամկետ կորուստ եւ կոգնիտիվ խնդիրներ առաջացնել:
Եվ այս խնդրի հետ բախվում են ոչ միայն կենդանեիները. շատ կանայք այդ վիրահատությունից հետո նաեւ ուղեղի աշխատանքում են փոփոխություններ նկատում, մտքերը կարծես թե ավելի «մշուշոտ» են դառնում:


Արգանդը շատ կարեւոր է կնոջ կյանքի վերարտադրողական շրջանում, սակայն գիտության մեջ տարածված է այն տեսությունը, որ այդ օրգանը մենոպաուզայից հետո ոչ մի գործառույթ չի իրականացնում: Եվ այժմ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ անգամ մենոպաուզայից հետո արգանդի բացակայությունը չափազանց բացասաբար է ազդում կնոջ ուղեղի վրա: Մինչդեռ ամեն երրորդ ամերիկուհին 60-ին մոտ տարքիում գիստերէկտոմիա է անցնում եւ շատ դեպքերում դրա համար ոչ մի բժշկական անհրաժեշտություն չկա. վիրահատությունը կանխարգելիչ նպատակներով են անցկացնում՝ որոշ հիվանդությունների կանխման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել