• Latest news

Այրոցքի դեմ դեղորայքը կարող է վիտամին B12-ի անբավարարություն առաջացնել

11 դեկտեմբերի, 2013  20:45

Վիտամին B12 անբավարարություն ունեցող մարդկիկ, ամենայն հավանականությամբ, օգտագործել են պրոտոնային պոմպի պաշարիչներ կամ H2 հիստամինային ընկալիչների պաշարիչներ:

Այդ դեղամիջոցները որպես կանոն օգտագործվոեւմ են այնպիսի հիվանդութոյունների բուժման համար, ինչպիսիք են թթվային ռեֆլյուքսը, հայտնի նաեւ որպես ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքսային հիվանդություն (ՍԿՌՀ), եւ խոցը:

«Դա չի նշանակում, որ մարդիկ պետք է դադարեն ընդունել իրենց դեղորայքը», -ասաց Քալիֆորնիայի Կայզեր Պերմանենտ  հետազոտական կենտրոնի գաստրոէնտերոլոգ, հետազոտության ավագ հեղինակ բժիշկ Դուգլաս Կորլին: «Նրանք ուղղակի պետք է պարբերաբար ստուգեն իրենց վիտամին B12-ի մակարդակը»:

Մարդիկ անհրաժեշտ վիտամին B12 –ը սովորաբար ստանում են կենդանական ծագման մթերքներից: Վիտամին B12-ն ավելացվում է շատ սննդամթերքի մեջ, ինչպես նաեւ վաճառվում է որպես հավելում, տեղեկացնում է CBS News-ը։

Վիտամին B12-ի անբավարարությունը կարող է հանգեցնել նյարդերի վնասման եւ թուլամտության:

Հետազոտության համար գիտնականները  համեմատել են  Հյուսիսային Կարոլինայի  վիտամին B12 –ի անբավարարությամբ 26 000 բնակչի եւ  վիտամին B12 –ի նորմալ մակարդակով 185 000 բնակչի 1997-2011 թթ բժշկական գրառումները:

Վիտամին B12-ի անբավարարություն ունեցողների շրջանում 12%-ը ամենաքիչը երկու տարիների ընթացքում ընդունել է պրոտոնային պոմպի պաշարիչներ, իսկ  4%-ը նույն տեւողությամբ հիստամինային H2 ընկալիչների պաշարիչներ:

Վիտամին B12-ի նորմալ մակարդակով մարդկանց շրջանում մոտավերապես 7%-ը երկու տարիների ընթացքում ընդունել է պրոտոնային պոմպի պաշարիչներ , իսկ  մոտ 3%-ը նույն տեւողությամբ ընդունել է հիստամինային H2 ընկալիչների պաշարիչներ:

Հետազոտողները նաեւ բացահայտեցին, որ  այս դեղամիջոցների ավելի բարձր դոզաները ավելի շատ են կապված B12 –ի անբավարարության հետ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել