Բաքվի մասնավոր կլինիկաներից մեկում աղջիկ է ծնվել առանց բերանի եւ պարանոցի վրա ականջներով, իսկ քիթը նման է խոզի քթի, հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:
Բժիշկների խոսքով՝ երեխայի սիրտն ու թոքերը լավ են գործել, սակայն երեխան նույնիսկ մեկ օր չի ապրել: Ակադեմիկոս Միր-Գասիմովի անվան հանրապետական կլինիկական հիվանդանոցում հայտնել են, որ երեխայի ծնողներն առողջ են եւ եւս 2 երեխա ունեն:
Ադրբեջանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Սեւինջ Մամեդովան նշել է, որ այդպիսի անոմալիաները հնարավոր է լինում պարզել հղիության դեռեւս երրորդ ամսում: Այն, որ բժիշկները հայտնաբերել են անոմալիան եւ այդ մասին չեն հայտնել ծնողներին, նա հանցագործություն է անվանել:
Նրա խոսքով՝ երեխայի ծնողները կարող են բողոք ներկայացնել մանկաբարձի եւ ուլտրաձայնային ախտորոշման մասնագետի դեմ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր