• Latest news

Նոր պահպանակը սեռավարակները սպանելու հնարավորություն կընձեռի

22 հուլիսի, 2014  21:24

ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակված մարդիկ կարող են վկայել, որ թեեւ հիվանդությունն այլեւս մահացու չէ, բայցեւայնպես, ծանր բեռ է մարդու օրգանիզմի համար, քանի որ իմունային համակարգի աշխատանքն է թուլացնում: Եւ քանի որ չպաշտպանված անալ եւ վագինալ հարաբերությունները հիվանդության փոխանցման ամենալայն տարածում գտած միջոցն են համարվում, անչափ կարեւոր է վիրուսի եւ բազմաթիվ այլ սեռավարակների տարածումը կանխելու եղանակ գտնել: Ավստրալական Starpharma կենսատեխնոլոգիական ընկերության կողմից առաջիկա ամիսներին թողարկվելիք նորարարական պահպանակը հենց այդ նպատակն է հետապնդում, հաղորդում է Medical Daily-ն:

VivaGel պահպանակը միակն է իր տեսակի մեջ, քանի որ քսանյութի մեջ ոչ հակաբիոտիկ, հակամիկրոբային նշանակություն ունեցող դեղամիջոցներից մեկի՝ նատրիումի աստրոդրիմերի 0.5 տոկոս բաղադրությամբ VivaGel® միացությունն է պարունակում եւ կարող է ՄԻԱՎ-ի դեմ պայքարի հեղափոխական միջոց դառնալ: Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ այն ՄԻԱՎ-ի, ՀՍՎ-ի (հերպես սիմպլեքս վիրուս) եւ ՄՊՎ-ի (մարդու պապիլոմա վիրուս) փոխանցումը 99.9 տոկոսով կանխարգելելու ներուժ ունի: 

Հատուկ գելով ծածկված պահպանակի թողարկումը խիստ այժմեական է, քանի որ թե Ավստրալիայում, եւ թե Միացյալ Նահանգներում ՄԻԱՎ-վարակով աշխտորոշված հիվանդների թիվը վերջին շրջանում տագնապալի ցուցանիշներ է գրանցել: 2012թ. Ավստրալիայում իրականացված ախտորոշումների թվի 10 տոկոսով աճ է արձանագրվել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է՝ վերջին 20 տարիների համար: Ճիշտ է՝ Միացյալ Նահանգներում ցուցանիշի փոփոխություն չի նկատվել (տարեկան 50 հազար նոր ախտորոշում), բայց դա էլ մտահոգիչ է՝ հաշվի առնելով հիվանդության տարածման դեմ ձեռնարկվող միջոցառումների ծավալը:

Ավստրալիայի եւ Ճապոնիայի իշխանություններն արդեն հավանություն են տվել VivaGel պահպանակի՝ ներքին սպառման շուկայում շրջանառման գաղափարին, իսկ ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցները վարչությունը պատրաստվում է եռափուլ կլինիկական փորձարկումներ նախաձեռնել՝ բակտերիալ վագինոզի դեմ պայքարի արդյունավետությունը պարզելու համար: Խոսքը հեշտոցային արտադրությամբ եւ տհաճ հոտով բնորոշվող վարակի մասին է, որը ծանր՝ վիժման վտանգով հղիության եւ նույնիսկ՝ անպտղության սպառնալիք է ներկայացնում: Հիվանդության վերադարձը կանխարգերկող որեւէ արդյունավետ դեղամիջոց բժշկությանը դեռեւս հայտնի չէ:

Այդուհանդերձ, փորձագետների գնահատմամբ, VivaGel պահպանակը ՄԻԱՎ-ի եւ այլ սեռավարակների դեմ 100 տոկոս արդյունավետություն ունեցող պայքարի միջոց չի կարող համարվել, թեւ կարող է նշանակալիորեն նվազեցնել սեռական հարաբերությունների արդյունքում որեւէ հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է