• Latest news

Ի՞նչ անել, երբ լողավազանում գտնվելիս միզելու ցանկություն է առաջանում

22 հուլիսի, 2014  20:20

Հաճախ է պատահում (եւ ոչ միայն երեխաների հետ), երբ ամռանը՝ լողավազանում գտնվելիս միզելու ցանկություն է առաջանում: Ի՞նչ կարելի է անել նման դեպքում: Տարբերակները թերեւս երկուսն են. ա) հագուրդ տալ ցանկությանը եւ բ) դուրս գալ լողավազանից եւ զուգարան փնտրել: Տեսնենք՝ գիտական տեսանկյունից որն է ավելի ճիշտ՝ տեղում միզե՞լը, թե՞ միառժամանակ ընդդիմանալը:

Նախ հասկանանք, թե ինչից է մեզը բաղկացած:

Մեզի բաղադրության 95 տոկոսը ջուրն է կազմում, իսկ մնացած 5 տոկոսի մեջ հետեւյալ բաղադրիչները կան.

  • Միզանյութ. այս միացությունը լյարդի մեջ է արտադրվում՝ ամոնիակի եւ ազոտի ավելցուկի արտանետումը կազմակերպելու նպատակով
  • Միզաթթու. սննդամթերքի որոշ տեսակների եւ ըմպելիքների մարսման արդյունքում միզաթթու է արտադրվում: Խոսքը, մասնավորապես, գարեջրի մասին է: Այն հակաօքսիդանտ է եւ վնասված բջիջները վերականգնելու հատկություն ունի: Թռչունների կղանքի մեծ մասը՝ սպիտակ զանգվածի տեսքով, հենց այս թթուն է ներկայացնում:
  • Նատրիում, քլորիդներ, բիկարբոնատներ. խոսքը կենսական կարեւորություն ունեցող քիմիական միացություններին է վերաբերում
  • Սնունդի միկրոսկոպիկ բեկորներ, արյան մեռած բջիջներ եւ կախված կենսակերպից՝ երիկամների շնորհիվ արյան զանգվածից զտված նիկոտինի, դեղամիջոցների եւ այլ նյութերի հետքեր:

Իսկ ի՞նչ կլինի, եթե չմիզենք

Մարդու օրգանիզմն ամեն ինչ հավասարակշռության մեջ պահելու ծրագրավորում ունի: Քիմիական միացությունների, նույնիսկ՝ ջրի երկարաժամկետ առկայությունը նյութափոխանակության համակարգի քայքայմամբ է սպառնում: Միզանյութի ազդեցությամբ էլ մի քանի օրից երիկամները կարող են շարքից դուրս գալ եւ մարդու մահվան պատճառ դառնալ:

Այդուհանդերձ, մի քանի րոպե կամ նույնիսկ մի քանի ժամ մեզը պահելով՝ առողջությանը ոչ մի վնաս չեք հասցնի: Թեւ անհարմարավետության զգացումը երբեմն կարող է անտանելի եւ շրջապատող մարդկանց կողմից նկատելի դառնալ:

Լողավազանի ջրում հայտնված մեզը վտանգավո՞ր է

Առողջ մարդու մեզի մեջ առկա բաղադրիչներից եւ ոչ մեկը բավականաչափ մեծ ծավալներ չունի՝ առողջությունը վտանգելու համար: Բացի այդ, միզապարկից այն ստերիլ վիճակում է դուրս մղվում եւ միայն ճանապարհին՝ միզուղիներից կամ սեռական օրգանների հյուսվածքներից կարող է մանրէներ կլանել: Որոշ լողավազաններում հավաքվող ջուրը նաեւ քիմիական մշակում է անցնում՝ հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով: Այդուհանդերձ, ախտահարման այդ տարբերակն այնքան էլ արդյունավետ չէ:

Հիմա միզե՞լ, թե՞՝ ոչ

Ոսկե կանոնը հետեւյալն է. եթե ինքներդ դեմ չեք այլոց մեզի մեջ լողալ, ապա՝ խնդրեմ…

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել