• Latest news

Ծնկի նոր վիրահատությունը սպորտային կարիերան երկարաձգելու հնարավորություն կընձեռի

26 հուլիսի, 2014  10:48

Մասնագետները վիրաբուժական միջամտության նոր եղանակ են մշակել, որի օգնությամբ, ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի արթրիտի զարգացումը կանխելու եւ սպորտային կարիերան երկարաձգելու հնարավորություն ընձեռել, հաղորդում է Daily Mail-ը:

Ներկայումս փորձարկման փուլում գտնվող վիրահատությունը հիվանդի ազդրից վերցված ցողունային բջիջների եւ վիրաբուժական սոսնձի օգնությամբ վնասված աճառները պաշտպանիչ թաղանթով ծածկելու նպատակ է հետապնդում: Վիրաբույժներն ակնկալում են, որ այդ կերպ կարելի է վնասված հյուսվածքների վերականգնման հասնել:

Աճառը հոդերի մակերեսը ծածկող ամուր եւ ճկուն հյուսվածք է, որը ոսկորներին միմյանց հետ շփվելու եւ այդ շփման արդյունքում առաջացած շոկը կլանելու հնարավորություն է ընձեռում: Այն հատկապես ծնկահոդի պարագայում է խոցելի, հատկապես երբ խոսքը ֆուտբոլիստների մասին է, որոնք հաճախ են ընկնելու կամ հարվածի արդյունքում ծնկի վնասվածք ստանում:

Միայն Մեծ Բրիտանիայում տարեկան շուրջ 10 հազար մարդ աճառի լուրջ վնասվածք է ստանում, ինչի արդյունքում առաջացած ցավը եւ շարժողունակության կորուստը կարող են լուրջ անհարմարություններ պատճառել: Բացի այդ, անուշադրության մատնելու պարագայում, վնասվածքը կարող է արթրիտի առաջացման հանգեցնել:

Վերջերս ուրուգվայցի սկանդալային ֆուտբոլիստ Լուիզ Սուարեսը վիրահատության էր ենթարկվել՝ ձախ ծնկահոդի մենիսկը (աճառի տեսակ) հեռացնելու նպատակով: Նմանատիպ վիրահատությունների ենթարկված հանրահայտ ֆուտբոլիսների շարքին են դասվում նաեւ Ալան Շիրերն ու Ռոնալդոն:

Սաութհեմփթոնի համալսարանական հիվանդանոցի կողմից առաջարկվող նոր վիրահատական տեխնոլոգիան կարող է հեղափոխական նշանակություն ձեռք բերել՝ վնասված աճառի փոխարինման տեսանկյունից:

«Մինչ այժմ աճառի վնասվածքի երկարաժամկետ հետեւանքները կանխարգելելու նպատակով ձեռնարկված միջոցառումները բազմաթիվ դեպքերում սպորտային կարիերային դադարեցման պատճառ են դարձել: Ներկայումս էլ, թեեւ վնասված աճառը հեռացնելու եւ ոսկրի վրա բացված՝ արյունահոսություն եւ սպիավորում խթանող անցքերի շնորհիվ փոխարինող հյուսվածքներ ստեղծելու պրակտիկան կարող է խնդրի կարճաժամկետ լուծման հանգեցնել, հատկապես մարզիկների պարագայում երկու տարի անց արթրիտի եւ շարունակական բուժման անհրաժեշտության առաջացման հավանականությունը խիստ բարձր է, քանի որ աճառի համարժեք փոխարինում չի ենթադրվում», - նշել է հիվանդանոցի խորհրդատուներից մեկը՝ օրթոպեդիկ վիրաբույժ Գորավ Դաթթան:

Փորձարկման ենթակա վիրահատությունը, հաստատման դեպքում, ընդամենը կես ժամ կարող է տեւել: Հետազոտության 18-ից 65 տարեկան 40 մասնակիցները երկու խմբի են բաժանվել՝ աճառի հեռացման եւ նորարարական մոտեցման հետեւանքները համեմատելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել