• Latest news

Նիգերիայի նախկին մայրաքաղաքում Էբոլայով հիվանդ է հայտնաբերվել

26 հուլիսի, 2014  15:37

Նիգերիայի առողջապահության նախարար Օնյեբուչի Չուկվուն պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, որ երկրի նախկին մայրաքաղաք Լագոսում Էբոլա հեմոռագիկ տենդի վարակ է հայտնաբերվել: Խոսքը լիբերիացի մի գործարարի մասին է,ով բոլորովին վերջերս էր 21 մլն բնակչությամբ քաղաք ժամանել: Վարակը կիրակի՝ հուլիսի 21-ին է հայտնաբերվել. մի քանի օր անց տղամարդը մահացել է, հաղորդում է Medical Daily-ն:
Նախնական տեղեկությունների համաձայն, լիբերիացին մեկ ամիս առաջ մահաբեր վիրուսի զոհ դարձած քրոջից է վարակվել: Որոշակի ախտանշաններ զգալով՝ նա բժիշկների օգնությանն է դիմել եւ մեկուսացվել:

Ուրբաթ օրը իրականացված հետազոտության արդյունքում մահկանացուն կնքած տղամարդու օրգանիզմում վիրուսի առկայություն է հաստատվել: Չնայած, երկրի առողջապահական ոլորտը ներկայացնող պաշտոնատար անձանց պնդմամբ, դեռեւս միանշանակչի կարելի պնդել, թե մահվան պատճառը հեմոռագիկ տենդն է: Մասնագետները որոշել են եւս մեկ հետազոտություն իրականացնել՝ վիրուսի առկայությունը հաստատելու համար:

Փորձագետների համոզմամբ, եթե անգամ աֆրիկյան մեգապոլիսում մահաբեր վիրուսի բռնկում սկսվի, հակազդող միջոցառումները կարող են արդյունավետ գտնվել: Այլ բան է՝ թե բռկնումը հեռավոր գյուղական շրջաններից սկսվեր: Թեեւ Լագոսը անհամեմատխիտ բնակչությամբ է աչքի ընկնում, առողջապահական սպասարկման մակարդակը, վարակման դեպքերի առավել հեշտ բացահայտման հնարավորությունները, հուղարկավորության դեպքում՝ առավել ցածր ռիսկայնությամբ աչքի ընկնող ընտանեկանծիսակատարությունները կարող են հիվանդության դեմ առավել արդյունավետ պայքարի հնարավորություն ընձեռել: Թեեւ, ընդհանուր առմամբ, երկրի առողջապահական ոլորտը առանձնապես բարձր մակարդակով աչքի չի ընկնում: Նավթի վաճառքներիցտարեկան միլիարդավոր դոլարների շահույթ ստացող կառավարությունը մինչ այժմ ոչ մի նշանակալի քայլ չի կատարել՝ մայրցամաքի առավել աղքատ երկրներից տարբերվող առողջապահություն ապահովելու ուղղությամբ:

Էբոլայի վերջին բռնկումը՝ մայրցամաքի արեւմտյան երկրներում, հեմոռագիկ տենդի ամենախոշոր դրսեւորումն է համարվում: Այն առաջին անգամ 1976թ.-ին է հայտնաբերվել, երբ միաժամանակ Սուդանում եւ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունումարձանագրված բռնկման դեպքերը 431 մարդու կյանք էին խլել: 2012թ.-ին գրանցված բռնկումն անհամեմատ ավելի թույլ ազդեցությամբ՝ 50 մարդու կորստով էր բնորոշվել: Սակայն այս անգամ վիրուսով վարակման դեպքերի թիվը 1093 է կազմում, զոհերինը՝ 660:

Վիրուսը վարակված կենդանու արյան, արտաթորանքի, ներքին օրգանների կամ արտադրության հետ անմիջական շփման արդյունքում է մարդու օրգանիզմ անցել: Հեմոռագիկ տենդով վարակման դեպքում նախնական ախտանշաները՝ հանկարծահաս ջերմության եւ գլխացավի տեսքով, դեռեւս թույլ են, սակայն կարճ ժամանակ անց կարող են փսխումով, երիկամների եւ լյարդի անբավարարությամբ փոխարինվել, երբեմն էլ ներքին եւ արտաքին արյունահոսություն է նկատվում: Սովորաբար 90 տոկոսմահացությամբ բնորոշվող հիվանդության դեմ որեւէ բուժամիջոց կամ պատվաստանյութ գոյություն չունի: Այդուհանդերձ, վերջին բռնման պարագայում մահացության մակարդակը նշանակալիորեն ցածր է՝ շուրջ 60 տոկոս:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել