• Latest news

Ինչու՞ չի կարելի երեխաների բոլոր ցանկությունները կատարել

26 հուլիսի, 2014  21:24

Հայաստանում նեւրոզները ավելի քիչ են տարածված, քան շատ եւ շատ զարգացած երկրներում, պնդում է հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Շատերին այս փաստը տարօրինակ է թվում, չէ՞ որ վատ սոցիալական վիճակը կարող է նեւրոզներ առաջացնել: Այդ դեպքում, ինչպե՞ս է պատահում, որ նեւրոզները տարածվում են հենց ապահով, զարգացած երկրներում:

Ռուբեն Պողոսյանի խոսքով՝ դժվարություններ հաղթահարելը մարդկանց համար շատ ավելի լավ եւ օգտակար է, քան ամեն ինչը հեշտությամբ ստանալը: Դժվարությունների միջով անցած մարդը սովորաբար ավելի առողջ է լինում՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես: Ոչ ոք չգիտի, թե իրականում ինչու են որոշ մարդկանց մոտ նեւրոզներ կամ այլ խանգարումներ առաջանում, բայց փաստ է, որ նման խնդիրներին ավելի հակված են հենց զարգացած երկրներում հեշտ ու հանգիստ կյանքով ապրող մարդիկ:

Նույնը վերաբերվում է երեխաներին՝ հոգեբանի կարծիքով, ավելի լավ է երեխային որոշակի դժվարությունների առջեւ կանգնեցնել, քան «նրա համար ոսկեզոտ վանդակ կառուցել» եւ կատարել նրա բոլոր ցանկությունները: Երբ ծնողները կատարում են երեխայի բոլոր ցանկությունները, օրինակ, նրա համար ցանկացած խաղալիքներ կամ այլ բաներ են գնում, ավելի մեծ տարիքում երեխայի մոտ կարող են խնդիրեր առաջանալ՝ նրան դժվար կլինի ապրել եւ ընդունել եղած իրականությունը:

Մյուս կողմից, հարկավոր է նշել, որ «դժվարություններ ստեղծելը» եւ բոլոր ցանկությունները չկատարելը մեկ բան է, իսկ ընտանիքում կոնֆլիկտները՝ մեկ այլ բան: Շատ կարեւոր է, որ երեխաների մեծանան հաշտ ու համերաշխ ընտանիքներում, քանի որ հենց ընտանեկան կոնֆլիկտները մանկական նեւրոզների առաջացման գլխավոր պատճառներից են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել