• Latest news

Սեքսը նոր ծննդաբերած կնոջ ամենավերջին ցանկությունն է

29 հուլիսի, 2014  21:20

Սեքսը նոր ծննդաբերած կնոջ ամենավերջին ցանկություններից մեկը կարող է լինել: Հետազոտությամբ պարզվել է, որ յուրաքանչյուր տասներորդ կնոջ դեպքում սեռական հարաբերությունները առնվազն ծննդաբերությունից վեց ամիս անց են վերականգնվում: Հատկանշական է, որ սեռական հարաբերություններից երկարաժամկետ դադար վերցնելու միտումը վերջին տանսամյակների ընթացքում նշանակալի աճ է գրանցել, հաղորդում է Daily Mail-ը:

Ինտիմ հարաբերություններից հրաժարվելու գլխավոր պատճառները մի քանիսն են՝ ուժասպառություն, ցավերի առկայություն եւ անհարմարավետության զգացում:

Հետազոտության արդյունքներն այն բանի մասին են վկայում, որ կանանց երեք քառորդ մասը նախընտրում է սիրային կյանքը ծննդաբերությունից 6 շաբաթ անց նշանակվող ստուգումներից հետո մեկնարկել: Մինչդեռ նախորդ դարի 70-ական թվականներին ընդմիջումը գլխավորապես 2-4 շաբաթ էր տեւում:

Հղի կանանց խորհրդատվություն տրամադրող բրիտանական կենտրոնի փորձագետները վստահ են, որ սեռական հարաբերությունների դադարի տեւողության հարցում որոշում կայացնելու իրավունքը բնությունը կնոջն է զիջել: Այստեղ ժամանակացույցին առնչվող նվազագույն պահանջներ եւ վերջնաժամկետներ չկան, համոզված են նրանք:

Բացի այդ, նշվում է, որ ծննդաբերությունից կարճ ժամանակ անց սեռական կյանքին վերադարձած երիտասարդ մայրերը կրկին անգամ՝ մինչեւ նորածնի մեկ տարին լրանալը հղիանալու վտանգի են ենթարկվում, ինչը եւս կարող է սեքսից միառժամանակ հրաժարվելու պատճառ դառնալ:

Բրիտանական խորհրդատվական կենտրոնի փորձագետ Քլեյր Մըրֆին քաջալերել է կանանց եւ խրախուսել, որ սեփական որոշումը կայացնեն եւ անհրաժեշտության դեպքում էլ՝ անպայման հակահակաբեղմնավորիչ օգտագործեն:  

Բացի այդ, սեռական հարաբերություններից երկարաժամկետ դադար վերցնելու ձգտում ունեն հատկապես այն կանայք, որոնց մոտ ծննդաբերությունը կեսարյան հատմամբ է իրականացվել, կամ որոնք բարդ ծննդաբերության ու վիրաբուժական միջամտության հետեւանքով հյուսվածքային վնասվածքներ են ստացել:

Մեկ այլ տվյալի համաձայն, յուրաքանչյուր հինգերորդ հայր, մասնավորապես՝ զուգընկերոջ առողջությամբ դրդված, սեռական հարաբերությունների առնվազն 3 ամիս ժամկետով ընդմիջում է նախաձեռնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել