• Latest news

Ո՞րտեղ եւ ինչպե՞ս է հնարավոր հեպատիտ Ց-ով վարակվել

31 հուլիսի, 2014  15:10

Հեպատիտ Ց-ն խիստ վտանգավոր եւ միաժամանակ «թանկարժեք» հիվանդություն է, որը տեւական եւ տասնյակ հազարավոր դոլարներ պահանջող բուժում է ենթադրում։

Ո՞րտեղ եւ ինչպե՞ս է հնարավոր հեպատիտ Ց-ով վարակվել։ Փորձենք պարզել, քանի որ հարցի պատասխանը շատերին հիվանդությամբ վարակումից խուսափելու եւ մի շարք խնդիրներից զերծ մնալու հնարավորություն կընձեռի։

Բժշկական հաստատություններ

Ինչպես լրագրողներին Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Հասմիկ Ղազինյանն է պատմել, բժշկական հաստատություններում հնարավոր է հեպատիտ Ց ձեռք բերել, եթե վիրաբուժական, ատամնաբուժական, գինեկոլոգիական կամ այլ գործիքները, որոնք առնչվում են հիվանդի, իսկ հետո էլ՝ առողջ մարդու արյան եւ լորձաթաղանթների հետ, պատշաճ կերպով ախտահանված չեն։

Բժշկական հաստատություններում ուշադիր եղեք, թե ինչպիսի գործիքներ են օգտագործվում։ Միշտ հետաքրքրվեք, թե արդյոք դրանք ախտահանված են։

Սեռական ակտ

Սեռական ակտի միջոցով նույնպես հնարավոր է հեպատիտ Ց ձեռք բերել։

Մասնագետները խորհուրդ են տալիս զգույշ լինել անվստահելի սեռական զուգընկերների հետ եւ անպայման պահպանակ օգտագործել։

Թմրամիջոցներ

Թմրամոլները եւս ռիսկային խմբում են, քանի որ թմրամիջոցների ներերակային օգտագործման ժամանակ բավականին մեծ է հեպատիտ Ց-ով վարակվելու հավանականությունը, եթե նույն ներարկիչից հիվանդ մարդ է օգտվել։

Յուրաքանչյուր անգամ ներարկում կատարելիս պետք է միանգամյա օգտագործման ներարկիչից օգտվել:

Գեղեցկության եւ դաջվածքի սրահներ

Շատերը տեղյակ չեն, որ գեղեցկության սրահներում նույնպես հնարավոր է հեպատիտ Ց ձեռք բերել, ընդ որում, վարակվելու հավանականությունը բավականին մեծ է։ Օրինակ, եղունգների հարդարման նպատակով կիրառվող գործիքները կարող են հեշտությամբ հիվանդության փոխանցման աղբյուր դառնալ, եթե պատշաճ կերպով չեն ախտահարվեն։ Նույնը դաջվածքի սրահներին է վերաբերվում. այստեղ նույնիսկ եթե մասնագետը միանգամյա օգտագործման ասեղ է կիրառում, կարող է այն վարակ պարունակող ներկամանի մեջ թաթախել եւ առողջ հաճախորդի վարակման պատճառ դառնալ։

Մասնագետները խորհուրդ են տալիս միայն այնպիսի գեղեցկության սրահներ հաճախել, որտեղ համոզված եք, որ ամեն ինչ մանրակրկիտ ախտահանվում է։

Վերտիկալ ճանապարհ

Հեպատիտ Ց-ն մորից երեխային (ծննդաբերության ժամանակ) եւս կարող է փոխանցվել։

Ի դեպ, Հասմիկ Ղազինյանի խոսքով, մինչեւ 1992թ. հեպատիտ Ց-ն հաճախ արյան փոխներարկման արդյունքում էր փոխանցվում, սակայն 1992 թ.-ից ի վեր բոլոր դոնորները եւ փոխներարկվող արյունը ստուգման են ենթարկվում, ինչի շնորհիվ վերջին տարիներին գործընթացն այլեւս ռիսկի գործոն գրեթե չի հանդիսանում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել