• Latest news

Թանկարժեք հիվանդություն. $530՝ հետազոտվելու եւ $16 000՝ բուժվելու համար

29 հուլիսի, 2014  18:12

Արթուր Մանվելյանը արդեն երկար տարիներ ապրում է հեպատիտ Ց-ով՝ հիվանդությամբ, որ, դանդաղորեն լյարդն ախտահարելով, սպանում է նրան: Հուլիսի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում  նա լրագրողներին պատմել է այն մասին, որ թեեւ Հայաստանում առկա է ռադիկալ բուժում ապահովող դեղամիջոց, այն այնքան թանկ է, որ բուժվելն անհնար է:

Ի՞նչ գումարների մասին է խոսքը: Այս հարցին մի քանի օր առաջ NEWS.am Medicine-ն անդրադարձել է: Դեղամիջոցի մեկ ասեղն արժե մոտ 142 000 դրամ ($345), իսկ մեկ տարվա բուժման համար (48 ասեղ) հիվանդները սովորաբար ստիպված են լինում մոտ $16 000 վճարել: Անսինքն՝ նույնիսկ ստիպված լինելու դեպքում շատերը չեն վճարում, որովհետեւ չունեն այդպիսի գումարներ: Հայաստանում միջին աշխատավարձը մոտ 120-150 000 դրամ է կազմում, իսկ տարեկան եկամուտը՝ մոտ $3500:  Այս գումարով կարելի է տասը ասեղ դեղամիջոց գնել, այն էլ՝ ոչ մի հավելյալ ծախս չանելու պայմանով: Իսկ մնացած 38 ասեղնե՞րն ինջ միջոցներով ձեռք բերել…

Ի դեպ, հեպատիտ Ց-ն ոչ միշտ է, որ բուժման կարիք ունի. երբեմն, երբ լայրդն առողջ է (կամ էլ՝ դեռ առողջ է), այն կարելի է չբուժել: Սակայն պարզել՝ արդյոք անհրաժեշտ է բուժում, թե ոչ, այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարելի էր մտածել: Արթուր Մանվելյանը, օրինակ, ինչպես բազմաթիվ այլ հայաստանցիներ, նույնիսկ այդ հետազոտություններից օգտվելու միջոցներ չի կարղ գտնել:

Ի՞նչ արժեն հեպատիտ Ց-ի հետազոտությունները Հայաստանում: Պարզվում է, որ տարբեր հետազոտությունների գները տատանվում են 3000 դրամից մինչեւ 50-60 000 դրամ, իսկ ամբողջական հետազոտության համար, որը հնարավորություն կտա պարզել, թե արդյոք հիվանդը ֆիբրոզ եւ բուժման կարիք ունի, պետք է մոտ 220 000 դրամ վճարել: Իհարկե, այդ բոլոր հետազոտությունները վճարովի են եւ պետպատվերի շրջանակներում չեն իրականացվում:

«Հետազոտվելը շատ թանկ է եւ մեծ խնդիր է հիվանդների համար. պետական ֆինանսավորում այս հարցում չկա: Բացի դրանից, բուժումն այնքան թանկ է, որ մարդիկ նույնիսկ չեն հետազոտվում: Նույնիսկ եթե պարզվի, որ բուժման կարիք ունեն եւ հենց հիմա պետք է բուժումը սկսեն, ինչպե՞ս բուժվեն», - NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել է ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության եւ հետազոտության խմբի անդամ «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչ Անահիտ Հարությունյանը:

Հեպատիտով ապրող մեկ այլ հիվանդ՝ Թորգոմ Բադալյանը լրագրողներին պատմել է այն մասին, որ հեպատիտով հիվանդ մարդիկ հաճախ արտասահման են մեկնում՝ բուժվելու համար: Սակայն դա էլ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ…

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել