• Latest news

Կորոնավիրուսով վարակվածների 86 տոկոսի մոտ չեն հայտնաբերել տիպիկ ախտանիշներ, որոնց մասին բոլորը խոսում են

9 հոկտեմբերի, 2020  12:37

Հազը, տենդը եւ հոտառության պակասը ոչ միշտ են ուղեկցում կորոնավիրուսին. վարակվածների 86 տոկոսի մոտ չեն հայտնաբերել տիպիկ ախտանիշներ, որոնց մասին բոլորը խոսում են: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Clinical Epidemiology ամսագրում:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ հետազոտության հեղինակները վերլուծել են բրիտանական ազգային վիճակագրության բյուրոյի ռեպրեզենտատիվ հետազոտության տվյալները: Բյուրոյի աշխատակիցները կորոնավիրուսի ավելի քան 36 000 ՊՇՌ թեստ են անցկացրել 2020 թվականի ապրիլից հուլիս ամիսներին:

Կորոնավիրուս է հայտնաբերվել 115 մարդու մոտ, հետազոտության օրը ախտանիշների մասին հայտնել է նրանցից 27-ը: Կորոնավիրուսի համար բնորոշ համարվող ախտանիշների մասին հայտնել է այդ խմբից 16 մարդ, այն դեպքում, երբ 99 մարդու մոտ տիպիկ ախտանիշներ չեն եղել:

Գիտնականների խոսքով՝ ախտանիշները կորոնավիրուսի վարակի թույլ մարկեր են, այդ պատճառով անհրաժեշտ են կորոնավիրուսի զանգվածային թեստավորման ծրագրեր: Դրանք կարելի է անցկացնել, օրինակ, հիվանդության վերջին հայտնաբերման օջախներում՝ համալսարաններում, հիվանդանոցներում, արտադրությունում: Այդպիսով կարելի է հայտնաբերել հիվանդության «համր» դեպքեր:

«Այժմ ուշադրություն է դարձվում ախտանիշներով մարդկանց վրա, սակայն եթե չհայտնաբերվել առանց ախտանիշների բոլոր մարդիկ, ապա դժվար կլինի կանխել բռնկումը»,-ասել է հետազոտության համահեղինակ, Լոնդոնի համալսարանական քոլեջից Այրին Փեթերսենը:      

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել