• Latest news

Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 1350-ի է հասել

21 օգոստոսի, 2014  16:06

Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա հեմոռագիկ տենդով վարակման արդյունքում մահացած մարդկանց թիվը 1350-ի է հասել, առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարությունը վկայակոչելով՝ հաղորդում է FoxNews-ը:

Համաձայն տարածված տեղեկությունների, օգոստոսի 17-18-ն ընկած ժամանակահատվածում Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Լիբերիայում, Սիերա-Լեոնեում եւ Գվինաեյում Էբոլա վիրուսով հրահրված հեմոռագիկ տենդից մահացության 106 նոր դեպք է գրանցվել: Վերոնշյալի մային այսօր՝ օգոստոսի 21-ին ԱՀԿ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ է նշվում: Միեւնույն ժամանակ հաղորդվել է, որ վարակվածների ընդհանուր թիվը նույն ժամանակահատվածում 221 է կազմել:

Մինչ այդ մահվան՝ 1145 եւ վարակման՝ 2127 դեպքերի մասին էր նշվում:

Էբոլա հեմոռագիկ տենդը մահացու հիվանդություն է, որը վարակված մարդու արյան եւ օրգանիզմից արտանետվող հեղուկ զանգվածների, ինչպես նաեւ դրանցով ախտահարված իրերի հետ անմիջական շփման արդյունքում է տարածվում: Որոշ ժամանակ առաջ Միացյալ Նահանգներից ZMapp անունը կրող փորձարարական պատվաստանյութի առաջին չափաքանակն է Լիբերիա ուղարկվել: ԱՀԿ-ի տվյալներով, մինչ այժմ հիշյալ պատվաստանյութի առավելագույնը 10-12 չափաբաժին է մշակվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել