• Latest news

Նախաճաշն այնքան էլ կարեւոր չէ՞

23 օգոստոսի, 2014  10:46

Վաղուց համոզմունք կա, թե նախաճաշը օրվա սննդակարգի ամենակարեւոր բաղադրիչն է հանդիսանում: Սակայն, ինչպես բոլորովին վերջերս՝ մի շարք համալսարանականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների՝ The American Journal of Clinical Nutrition ամսագրի օգոստոս ամսվա ընթացքում լույս տեսած համարներում առանձին հրապարակումներ տեսած արդունքներն են վկայում, վերոհիշյալ պնդումը կարող է մոլորություն լինել, հաղորդում է -ը:

Օրինակ՝ Ալաբամայի համալսարանի եւ մի շարք այլ ինստիտուտների գիտահետազոտական խմբերի համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ նախաճաշը տեսականորեն ոչ մի դերակատարում չունի քաշի կորստի հարցում: Գիտնականները հիշյալ եզրահանգմանը շուրջ 300 մասնակիցների շրջանում իրականացված ուսումնասիրության արդյունքում են հանգել, որի ընթացքում վերջիններս պարբերաբար նախաճաշը բաց թողնելու հանձնարարություն են ստացել:

Հետազոտության ավարտին՝ 16 շաբաթ անց, պարզվել է, որ մասնակիցների մոտ, անկախ նախաճաշը բաց թողնելու հանգամանքից, քաշի հետ կապված որեւէ փոփոխություն չի նկատվում:

Մեկ այլ հետազոտության շրջանակում Բաթի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները նախաճաշը բաց թողնելու հանձնարարություն ստացած եւ սովորական սննդակարգի հետեւող 33 մարդկանց նյութափոխանակության արագությունը, ինչպես նաեւ արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի բադրությունն են համեմատել: Վեց շաբաթների ընթացքում հիշյալ ցուցանիշների եւ քաշի հետ կապված որեւէ փոփոխություն մասնակիցների շրջանում չի նկատվել:

«Հիշյալ բացահայտումները հաշվի առնելով՝ ստացվում է՝ նախաճաշն ընդամենը կարող է սննդակարգի սովորական բաղադրիչ համարվել՝ քաշի կորստի տեսանկյունից», - մեկնաբանել է Ալաբամայի համալսարանի դոցենտ, հետազոտության հեղինակ Էմիլի Դուրանդարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել