• Latest news

Սիրելի մարդու մասին մտքերը բուժիչ հատկությո՞ւն ունեն

26 օգոստոսի, 2014  12:59

Գիտնականները պարզել են, որ ծանր վիճակում, օրինակ՝ ինսուլտից հետո վերակենդանացման բաժին տեղափոխված հիվանդը սիրելի մարդու օգնությամբ կարող է ավելի արագ ապաքինվել: Մինչ այդ էլ հաստատվել էր, որ դրական էմոցիաները մարդուն ֆիզիկական եւ հոգեկան հիվանդություններից պաշտպանելու ներուժ ունեն:

Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտությանը 183 կամավորներ են մասնակցել: Գիտնականները նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակն են չափել՝ նախքան սիրելի մարդու մասին մտքերին տրվելը եւ դրանից հետո, հաղորդում է Medical News Today-ը: Արդյունքում պարզվել է, որ զուգընկերոջ մասին մտքերը կարճ ժամանակով շաքարի բաղադրության աճ եւ տրամադրության բարելավում խթանելու հատկություն ունեն: Իսկ երբ մասնակիցները հակառակ սեռի ցանկացած այլ ներկայացուցչի կամ կենցաղային առօրյայի մասին են մտածել՝ արյան մեջ գլյուկոզայի բաղադրության աննշան կրճատում է գրանցվել: Ասել է, թե՝ տվյալ պարագայում ոչ մի նշանակալի դրական ազդեցություններ չեն արձանագրվել:

Հետազոտության հեղինակներն իրենց եզրահանգումներն էուսթրեսի հետ են կապում: Խոսքը դրական սթրեսի՝ հաճելի եւ ուրախալի իրադարձություններով պայմանավորված էմոցիոնալ վիճակի մասին է:

Բացի այդ, ավելի վաղ ապացույցներն էին հայտնաբերվել առ այն, որ սիրելի զուգընկերոջ մասին մտքերը ստերոիդ հորմոններից մեկի՝ կորտիզոլի մակարդակի աճ խթանելու ներուժ ունեն: Իսկ հիշյալ հորմոնները միայն սթրեսի առկայության պարագայում են արտազատվում: «Սիրուց ծնված սթրեսը դրական, եւ ոչ՝ բացասական էմոցիաներով է ուղեկցվում, ուստի կարող է օգտակար լինել», - մեկնաբանել է հետազոտական խմբի անդամ Սառա Ստենտոնը:

Գիտնականները նաեւ նշել են, որ վերը նկարագրված էֆեկտը ոչ միայն կարճաժամկետ հարաբերություններ վայելող սիրահար զույգերի մոտ է առկա, այլ նաեւ՝ երկար ժամանակ միասին ապրող:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել