• Latest news

Ավտոմեքենաների մեջ տեղադրվող մանկական բազմոցները զուգարանակոնքից էլ կեղտո՞տ են

26 օգոստոսի, 2014  20:58

Բիրմինգհեմի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված վերլուծության արդյունքներն այն մասին են վկայում, որ ավտոմեքենաների մեջ տեղադրվող մանկական բազմոցների վրա, միջին վիճակագրական զուգարանակոնքի հետ համեմատությամբ, կրկնակի անգամ շատ վտանգավոր մանրէներ կարելի է գտնել:  Խոսքը, մասնավորապես, մեկ քառակուսի սանտիմետրի վրա բնակություն հաստատած շուրջ 100 վնասակար մանրէների եւ սնկերի, ներառյալ՝ սալմոնելայի եւ E. Coli-ի մասին է գնում: Զուգարանակոնքի մակերեսին դրանց թիվը 50 է կազմում, հաղորդում է The Daily Mail-ը:

Վերլուծության շրջանակում 20 ավտոմեքենաների վերագրվող հետազոտություններ են իրականացվել, որոնք արդյունքում պարզվել է, որ վարորդների եւ ուղեւորների գրեթե 50 տոկոսը մշտապես տարատեսակ անպետք իրեր են սրահում թողնում, իսկ յուրաքանչյուր 20-րդ վարորդ մեքենայի մեջ տիրող խառնաշփոթի արդյունքում առնվազն մեկ անդամ վթարի է ենթարկվել կամ վթարի առաջացման սպառնալիքից մազապուրծ փրկվել: Մինչդեռ, հարցախույզի արդյունքների համաձայն, ավտոմեքենավարների 60 տոկոսը չի էլ պատկերացնում, թե մեքենայի աղտոտվածությունը որքան վտանգավոր կարող է լինել իրենց՝ վարորդների եւ ուղեւորների համար: Նրանց ընդամենը հինգերորդ մասն է տարեկան գոնե մեկ անգամ սրահի մաքրությամբ զբաղվում: Ընդ որում, ավտոմեքենայի ամենակեղտոտ միջավայրը ոտքերի համար նախատեսված գորգի մակերեսին կարելի է գտնել, որտեղ մեկ քառակուսի սանտիմետրի վրա մի քանի հազար մանրէներ են բնակվում:

Աղտոտվածությամբ հատկապես աչքի են ընկնում այն վարորդների ավտոմեքենաները, որոնք սիրում են ղեկի մոտ նստած սնունդ ընդունել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է