• Latest news

Սելեկտիվ աբորտների խնդրի լուծման միակ ճանապարհը հասարակության մտածելակերպի փոփոխությունն է

29 օգոստոսի, 2014  13:41

Սելեկտիվ աբորտների դեմ պայքարի գործուն մեթոդներ աշխարհը դեռ չի գտել; միակ լուծումը, որը կարող է աշխատել, հասարակության մեջ կարծրացած մտածելակերպի փոփոխությունն է, բայց սա, իհարկե, մեկ օրվա, մեկ շաբաթվա, կամ նույնիսկ մեկ տարվա գործ չէ: Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ հայերը հազարավոր տարիներ շարունակ նախապատվություն են տվել տղա երեխաներին, եւ այդ մտածելակերպը կարճ ժամանակում բավական դժվար կլինի փոխել:

Մյուս կողմից, սելեկտիվ աբորտների խնդիրը Հայաստանում շատ լուրջ է: Ինչպես հիշեցրեց Գարիկ Հայրապետյանը, 1993 թվականից ի վեր երկրում մոտ 50 000 «ավել» տղա է ծնվել: Բոլոր այդ տղաները զուգընկերուհի գտնելու հետ մեծ խնդիրներ են ունենալու, ինչը կարող է էլ ավելի մեծացնել արտագաղթը:

Բացի այդ, Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում այնքան էլ բարվոք չէ, եւ եթե այսպես շարունակվի, մինչեւ 2060 թվականը Հայաստանում չի ծնվի մոտ 100 000 ապագա մայր, որը երկրի բնակչության մոտ 3 տոկոսն է:

«Արդյո՞ք մենք կարող ենք մեզ թույլ տալ այդպիսի «շքեղություն»՝ այդքանով կրճատել Հայաստանի մայրական բազան», - հարցրել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ամեն տարի սելեկտիվ աբորտների հետեւանքով Հայաստանում մոտ 3500 աղջիկ երեխա չի ծնվում: Սեռերի նորմալ հարաբերակցությունը 100 աղջկա դիմաց մոտ 105 տղան է, սակայն Հայաստանում տղաների թիվը հասնում է 114-ի: Երրորդ երեխայի դեպքում 100 աղջկա դիմաց ծնվում է 160 տղա: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է