• Latest news

Վնասակար ուտելիքները սպանում են առողջ սնունդ ընդունելու ցանկությո՞ւնը

30 օգոստոսի, 2014  21:27

Հարավային Ուելսի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ՝ լաբորատոր առնետների նկատմամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ վնասակար ուտելիքները կարող են ոչ միայն քաշի ավելացման հանգեցնել, այլ նաեւ՝ առողջ սնունդ ընդունելու բնական ձգտումը ճնշել: The Daily Mail-ի մեկնաբանմամբ, ձեռք բերված եզրահանգումները կարող են լույս սփռել այն հարցի վրա, թե ինչպես է սննդամթերքի անառողջ տեսակների չարաշահումը մարդու վարքագծի փոփոխության, ինքնատիրապետման թուլացման, ինչպես նաեւ՝ գերսնման ու ճարպակալման հանգեցնում:

Հետազոտական խմբի անդամները երիտասարդ արու առնետներին երկու տարբեր ձայնային ազդանշաններ են ներկայացրել՝ բալի եւ խաղողի համով քաղցրաջրի հետ ասոցացնելու նպատակով: Փորձարկումների ընթացքում պարզվել է, որ առոջղ սննդակարգի հետեւող կրծողները, հագենալուն պես, դադարում են հիշյալ ազդանշաններին ուշադրություն դարձնել: Այս՝ կենդանիների մոտ ի ծնե ի հայտ եկող մեխանիզմը գերսնումից խուսափելու եւ առողջ ու հավասարակշռված սննդակարգ պահպանելու միջոց է ծառայում: 

Այնուհետեւ գիտնականները, երկու շաբաթ շարունակ, առնետներին վնասակար ուտեստներով են կերակրել: Առաջարկվող սննդակարգը գլխավորապես կարկանդակ, պելմեններ, թխվածքաբլիթ եւ տորթ էր ներառում: Արդյունքում կրծողները սկսել են 150 տոկոսով ավելի շատ կալորիա ընդունել եւ 10 տոկոսի չափով քաշի փոփոխություն հրահրել: Բացի այդ, գիտնականները նկատել են, որ կենդանիների մոտ վարքագծային փոփոխություն է առաջանում: Մասնավորապես, նրանք ծանոթ համի հետ ասոցացվող ազդանշաններն այլեւս երբեք չեն անտեսել: Ընդ որում, նկարագրված փոփոխությունները նույնիսկ առողջ սննդակարգի վերադառնալուց հետո են որոշ ժամանակով պահպանվել: Հետազոտական խմբի անդամներն այն եզրահանգմանն են եկել, որ սննդամթերքի վնասակար տեսակները ուղեղի՝ պարգեւի նկատմամբ զգայունություն խթանող հատվածներում, ներառյալ՝ որոշումների ընդունման համար պատասխանատու ուղեծրաճակատային կեղեւում երկարաժամկետ փոփոխություններ հրահրելու հատկություն ունեն: 

Հիշյալ եզրահանգումները, ամենայն հավանականությամբ, կարելի է նաեւ մարդու նկատմամբ կիրառել, քանի որ ուղեղի հիշյալ հատվածները բոլոր կաթնասունների մոտ նմանատիպ ֆիզիկական հատկանիշներ ունեն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, երկրագնդի բնակչության ավելի քան տասներորդ մասին մոտ կարելի է ճարպակալման նշաններ գտնել: Ամեն տարի հավելյալ քաշի հրահրմամբ ի հայտ եկած մի շարք հիվանդությունների, ներառյալ՝ շաքարախտի, սրտանոթային խանգարումների եւ քաղցկեղի հետեւանքով առնվազն 2,8 մլն մարդ է մահանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է