• Latest news

Մանրէները մարդու անբաժանելի ուղեկի՞ցն են

2 սեպտեմբերի, 2014  11:40

Որտեղ էլ որ մարդը արարածը գնա, նրան միլիոնավոր մանրէներ են ուղեկցում: Ընդմանենը մի քանի ժամվա ընթացքում նրանք ի վիճակի են հյուրանոցը ողջ համարը, իսկ 24 ժամ անց՝ մի ամբողջ տուն «գաղութացնել», համոզմունք են հայտնում մանրէների եւ մարդու փոխհարաբերությունների բացահայտմանը միտված նոր գիտական հետազոտության հեղինակները: Մարմնում եւ տանը բնակություն հաստատած մանրէների փոխգործակցության մեխանիզմի վրա լույս սփռելու նպատակով Չիկագոյի մի քանի համալսարանականներ՝ Ջեկ Գիլբերտի (Jack Gilbert) ղեկավարությամբ, 7 ընտանիքների (որոնցից երեքը՝ տեղափոխման փուլում գտնվող) «միկրոբային ստորագրություններն» են համադրել: Ընդհանուր առմամբ, «Տան միկրոբիոմ» նախագծին 18 մարդ, երեք շուն եւ մեկ կատու է մասնակցել, հաղորդում է FoxNews-ը:

Վեց շաբաթ շարունակ փորձարկման մասնակիցները նմուշներ են վերցրել իրենց եւ ընտանի կենդանիների մաշկից, ինչպես նաեւ՝ տան միջավայրից՝ կահույքի մակերեսից, դռան բռնակներից, հատակից, անջատիչներից եւ խոհանոցի սեղանից: Այնուհետեւ գիտահետազոտական խմբի անդամները, հիշյալ նմուշների սեքվենավորման արդյունքում, մանրէների ավելի քան 21 հազար տեսակ են առանձնացրել: Ավելին՝ պարզվել է, որ ընտանիքներից յուրաքանչյուրն իր սեփական միկրոբային ստորագրություն ունի, որի օգնությամբ լիարժեք նույնականացում կարելի է իրականացնել: Նոր բնակարան տեղափոխման պարագայում հիշյալ ստորագրությունն տան ողջ մակերեսին շատ արագ տարածվելու եւ գոյություն ունեցող միկրոբները ճնշելու հատկությամբ է աչքի ընկնում: Օրինակ, տեղափոխման փուլում գտնվող՝ ժամանակավորապես հյուրանոցային համարում իջեւան գտած ընտանիքներից մեկի «ստորագրությանն» ընդամենը երեք ժամ էր պահանջվել՝ ողջ տարածքը գաղութացնելու համար:

Եւ բոլորովին էլ զարմանալի չէ, որ գործընթացը գլխավորապես ձեռքերի միջոցով՝ դռան բռնակների,  անջատիչների, խոհանոցային հաշվիչների հետ շփման արդյունքում է իրականացվում, թեեւ ոտքերի՝ հատակի հետ շփումը եւս կարող է դերակատարում ունենալ: Ընդ որում, հենց հատակից վերցված նմուշներն են մանրէների ամենամեծ բազմազանությունը դրսեւորել: Իսկ ահա ամենափոքր տարբերությունները միմյանց հետ սերտ շփման մեջ գտնող մարդկանց (զույգեր կամ ծնողներ եւ փոքրիկ երեխաներ) մաշկից վերցված նմուշներն են ներկայացրել: Մինչդեռ ծնողների եւ առավել բարձր տարիքի՝ անչափահաս երեխաների մոտ նշանակալի տարբերություններ են նկատվել:

Ջեկ Գիլբերտի պնդմամբ, տան միկրոբային ստորագրությունն ուսումնասիրելով, հեշտությամբ կարելի է ասել, թե քանի մարդ է այնտեղ ապրում եւ ինչ փոխհարաբերություններ կան նրանց միջեւ: Տեսականորեն, տան միկրոբիոմի ուսումնասիրությունը կարող է նոր հարաբերությունների եւ զուգընկերոջ խաբեության բացահայտման միջոց ծառայել: Եթե մի օր հաջողվի բոլոր մարդկանց միկրոբիոմի տվյալների բազա ստեղծել, հիշյալ ստորագրությունը կարող է հանցագործների բացահայտման նպատակով կիրառվող մատնահետքի այլընտրանքը դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել