• Latest news

Հայաստանը մասնակցել է պոլիոմիելիտի հարցերով ԱՀԿ խորհրդատվական հանդիպմանը

9 սեպտեմբերի, 2014  17:45

Օգոստոսի 13-15-ը՝ Թուրքիայում (Ստամբուլ)՝ պոլիոմիելիտի ապաակտիվացված պատվաստանյութի ներկայացման նպատակով կազմակերպված խորհրդատվական հանդիպմանը, բացի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), վերջինիս Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը, UNICEF-ի մատակարարումների բաժինը եւ պատվաստանյութերի GAVI ասոցիացիայի քարտուղարությունը ներկայացնող փորձագետների, նաեւ համաշխարհային կազմակերպության 9 անդամ երկրների, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ են մասնակցել: Հանդիպումը պոլիոմիելիտի ապաակտիվացված պատվաստանյութի՝ բոլոր անդամ երկրներում ներկայացմամբ եւ գործարկմամբ հիվանդության դեմ համաշխարհային պայքարի արդյունավետ կազմակերպման նպատակով ԱՀԿ-ի եւ կազմակերպության եվրոպական գրասենյակի կողմից տրամադրվող շարունակական օժանդակության շրջանակում էր կազմակերպվել:

Վերոհիշյալ օժանդակության ծրագիրն այս անգամ պոլիոմելիտի դեմ կիրառվող տարատեսակ դեղամիջոցների՝ ապաակտիվացված պատվաստանյութով փոխարինմանը միտված նախագծային պայմանների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի, Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի առողջապահական ոլորտը ներկայացնող մասնագետների հետ քննարկման նպատակ էր հետապնդում: Մինչ այդ էլ հիշյալ երկրների ներկայացուցիչները շարունակական աջակցություն են վայելել՝ հիշյալ նախագծերը կազմելու համար: Ավելին՝ կազմակերպության՝ GAVI-ի շրջանակում աջակցություն մատուցելու իրավասություն ունեցող անդամ-երկրները մինչեւ սեպտեմբեր ամսվա կեսերը կշարունակեն, մշակված նախագծերի իրականացման նպատակով, խորհրդատվական ծառայություններ մատուցել: Վերոհիշյալ տեղեկությունները ԱՀԿ-ի պաշտոնական կայքից են քաղվել:

Հանդիպման ընթացքում մասնակիցները պոլիոմելիտի ապաակտիվացված պատվաստանյութի գործարկմանը վերաբերող մի շարք հարցեր քննարկելու հնարավորություն են ունեցել:

Հիշեցնենք, որ, համաշխարհային հանրային առողջության տեսանկյունից, պոլիոմելիտի վերջնական հաղթահարումը, ԱՀԿ-ի գնահատմամբ, առաջիկա տարիների կարեւորագույն մարտահրավերներից մեկն է համարվում:  Մասնավորապես, 2013թ.-ին կազմակերպության անդամ-երկրների ասամբլեան հետագա հինգ տարիների համար պոլիոմելիտի ոչնչացման ռազմավարական պլան է մշակել:

Հիշյալ պլանի համաձայն, կազմակերպության բոլոր անդամ-երկրներում հիվանդության դեմ գործարկվող տարատեսակ դեղամիջոցները պետք է պոլիոմելիտի ապաակտիվացված պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժնով փոխարինվեն: Միջոցառումը նախատեսվում է մինչեւ 2015թ.-ը ավարտել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է