• Latest news

UNICEF-ի հետազոտությունը Հայաստանում. Պետությանը ձեռնտու է, որ երեխան ընտանիքում մեծանա

11 սեպտեմբերի, 2014  20:01

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ինչպես նաեւ Միջին Ասիայի 26 երկրներում բնակվող 1,4 մլն երեխաներ իրենց կենսաբանական ծնողներից հեռու՝ գլխավորապես մանկատներում եւ ինտերնատներում են բնակվում, ինչը չի կարող բարենպաստ ազդեցություն ունենալ նրանց հետագա ճակատագրի վրա: UNICEF-ի մամլո ծառայության հաղորդմամբ, քայքայման եզրին կանգնած ընտանիքներին աջակցություն տրամադրելու պարագայում հնարավոր է երեխաներին մանկատներից եւ ինտերնատներից հեռու մնալու եւ նորմալ ընտանիքում մեծանալու հնարավորություն ընձեռել:

UNICEF-ի գործադիր տնօրեն Էնտոնի Լեյքի համոզմամբ, երեխան պետք է ընտանիքում մեծանա, իսկ ինտերնատները բոլորովին էլ լավ այլընտրանք չեն հանդիսանում նրանց համար, քանի որ ընտանիքը երեխային կարող է ոչ միայն ապաստան, այլ նաեւ՝ ինքնարտահայտվելու եւ հասարակության մեջ իր տեղը գտնելու հնարավորություն ընձեռել: 

Բացի այդ, երեխային ընտանիքում (թեկուզ եւ՝ որդեգրմամբ) պահելը նույնիսկ ծախսային տեսանկյունից է առավել շահավետ: 2010թ.-ին Հայաստանում իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, երկրի կառավարությունը մանկատներում կամ ինտերնատներում բնակվող յուրաքանչյուր երեխայի վրա տարեկան շուրջ 3800 ԱՄՆ դոլար է ծախսում, մինչդեռ որդերգրման դեպքում ծախսերը 2800 դոլարի են հասնում, իսկ կենսաբանական ծնողների հետ բնակվելու պարագայում՝ անհամեմատ ավելի քիչ:

Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներում տիրող իրադրությունն այսպիսին է.

• 1,4 մլն երեխա մանկատներում եւ ինտերնատներում է բնակվում,

• Մանկատներում բնակվող 10 երեխաներից 9-ի կենսաբանական ծնողներից առնվազն մեկը կենդանի է.

• Որոշ երկրների մանկատներում բնակվող երեխաների ավելի քան 60 տոկոսը հաշմանդամություն ունեն,

• Բազմաթիվ երեխաներ խիստ վաղ հասակում են մանկատներում հայտնվում, երբ անհատականության ձեւավորման գործընթացը դեռեւս չի ավարտվել:

Հարցի լուծման համար, UNICEF-ի ներկայացուցիչների գնահատմամբ, երեխաների խնամքի եւ մանկության պաշտպանության ոլորտներում բարեփոխումների կարիք է զգացվում: Որոշ երկրներում արդեն իսկ ամեն ինչ արվում է՝ ընտանիքների անցանկալի քայքայումը կանխարգելելու եւ երեխաների՝ ծնողների ներկայությամբ զարգացումն ապահովելու համար: Օրինակ՝ բոլորովին վերջերս Բուլղարիայում մեկնարկած բարեփոխումների շրջանակում ընտանիքներին եւ երեխաների ծնողներին հնարավոր աջակցությունը ցուցաբերելու փորձ է արվում: Մյուս երկրներում եւս հիշյալ ուղղությամբ քայլերն ավելորդ չեն կարող դիտվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել