• Latest news

Նույնիսկ նվազագույն հավելյալ քաշը վտանգավոր է առողջության համար

13 սեպտեմբերի, 2014  23:53

Գաղտնիք չէ, որ ճարպակալումը եւ հավելյալ քաշը լուրջ հիվանդությունների առաջացման են հանգեցնում: Խոսքը, մասնավորապես, սրտի իշեմիկ հիվանդության, երկրորդ տիպի շաքարախտի, հիպերտոնիայի, քաղցկեղի, ինսուլտի, քնի ապնոեի, շնչառական խանգարումների եւ այլ հիվանդությունների առաջացման բարձր հավանականությանն է վերաբերում: Սակայն դեռեւս քիչ բան է հատնի այն մասին, թե նվազագույն հավելյալ քաշի պարագայում (2-5 կիլոգրամ) առողջությունն ինչպիսի ազդեցությունների կարող է ենթարկվել, հիշեցնում է Science World Report-ը:

Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան ներկայացնող փորձագիտական խմբի անդամները պարզել են, որ երկու կիլոգրամի չափով հավելյալ քաշ ունեցող առողջ երիտասարդ մարկանց մոտ արյան ճնշման որոշակի աճ է նկատվում: Գիտնականները ութ շաբաթ շարունակ 18-48 տարեկան մասնակիցների առողջական վիճակին են հետեւել: Փորձարկման մեկնարկին, մասնավորապես, նրանց արյան ճնշումն է չափվել եւ առաջիկայի համար սննդակարգի վերաբերյալ ցուցումներ տրվել: Կամավորներից 16-ը հետազոտության ընթացքում օրական սովորականից 400-1200 էներգետիկական արժեքով բարձր բաղադրությամբ սննդամթերք են ընդունել՝ քաշի՝ 5 տոկոսի չափով ավելացում խթանելու համար: 8 շաբաթ անց հիշյալ մասնակիցների արյան ճնշման վերաբերյալ հավաքագրված տվյալները սննդակարգի փոփոխություն նախաձեռնելու որեւէ ցուցում չստացած եւ քաշի տարբերություն չարձանագրած 10 կամավորների նկատմամբ համեմատական վերլուծության են ենթարկվել: 

Արդյունքում պարզվել է, որ հավելյալ քաշ հավաքած կամավորների մոտ սիստոլիկ զարկերակային ճնշման՝ սնդիկի սյան 4 մմ-ի չափով (114-ից 118) աճ է նկատվում: Փոփոխությունն առավել նկատելի է եղել այն մասնակիցների մոտ, որոնք փորի հատվածում կուտակված ճարպերով են աչքի ընկնել: Այդուհանդերձ, քաշի այդչափ ավելացումը արյան մեջ խոլեստերինի, ինսուլինի եւ շաքարի բաղադրության վրա որեւէ ազդեցություն չի թողել: Փորձագետների համոզմամբ, մարդիկ պետք է տեղյակ լինեն թեկուզ մի քանի հավելյալ կիլոգրամների հնարավոր ազդեցության մասին. չէ՞ որ շատերի մոտ հանգստավայրում կամ համալսարանում ուսման առաջին տարվա ընթացքում քաշի որոշակի ավելացում է ի հայտ գալիս:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել