• Latest news

Կատուն աուտիզմով տառապող աղջկան օգնում է արտաքին աշխարհի հետ շփվել (ֆոտո եւ վիդեո)

15 սեպտեմբերի, 2014  16:15

Աուտիզմով տառապող 4-ամյա Իրիս Գրեյսը բավական հայտնի է իր գեղեցիկ նկարներով։ Նկարել եւ արտաքին աշխարհի հետ շփվել նրան օգնում է մեյն-կուն ցեղատեսակի Տուլա անունով կատուն։

Ինչպես հայտնում է Themighty.com-ը, Իրիսը աուտիզմի բավական ծանր տեսակով է տառապում եւ արտաքին աշխարհի հետ գրեթե չէր շփվում, իսկ շրջակա միջավայրը նրան բոլորովին չէր հետաքրքրում։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ նրա կյանքում հայտնվեց Տուլան. այդ օրվանից ի վեր, Իրիսի մոր խոսքերով, աղջիկը միշտ կատվի հետ է ժամանակ անցկացնում։ Նա նույնիսկ սկսել է մի քիչ խոսել, չնայած նախկինում միշտ լռում էր։ Օրինակ, երբ կատուն նստում է նրա iPad-ին, նա ասում է «Նստիր, կատու»։

Աղջնակն ու կատուն մի անկողնում են քնում եւ ողջ օրը միասին են անցկացնում։ Նրանք ասես առանց խոսքերի շփվում են եւ շատ լավ են միմյանց հասկանում։ Երբ Իրիսը գիշերն արթնանում է, կատուն հանգստացնում է նրան եւ քնեցնում։

Ահա մի քանի լուսանկար, որտեղ պատկերված են Իրիսն ու Տուլան.

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել