• Latest news

Հոկտեմբերի 1-ին Մոսկվայում Օնկոուրոլոգների ռուսաստանյան ընկերակցության կոնգրեսը կմեկնարկի

29 սեպտեմբերի, 2014  16:25

Հոկտեմբերի 1-3-ը Մոսկվայում Օնկոուրոլոգների ռուսաստանյան ընկերակցության (РООУ) 9-րդ կոնգրեսը կանցկացվի:  Ավանդաբար կոնգրեսի աշխատանքին օնկոուրոլոգներ, ուրոլոգներ, քիմիաթերապեւտներ եւ ճառագայթային թերապեւտներ են իրենց մասնակցությունը բերում:

Միջոցառումն ամեն տարի Ռուսաստանը, ԱՊՀ երկրները, Եվրոպան եւ Միացյալ Նահանգները ներկայացնող ավելի քան 1000 մասնագետների մասնակցությամբ է իրականացվում: Այդ ընթացքում փորձագետները օնկոուրոլոգիական հիվանդությունների դեմ պրոֆիլակտիկ պայքարի եւ բուժման ոլորտում առկա առաջադիմական տեղեկատվություն փոխանակելու հրարավորություն են ձեռք բերում:

9-րդ Կոնգրեսի շրջանակում, մասնավորապես, միզասեռական համակարգի հիվանդությունների ախտորոշման եւ բուժման, քաղցկեղի՝ զարգացման տարբեր փուլերում վերհանման, օնկոուրոլոգիական հիվանդությունների, մասնավորապես՝ միզապարկի, շագանակագեղձի եւ երիկամների քաղցկեղի ախտորոշման առանձնահատկությունների հետ կապված խնդիրներ են քննարկվելու: Մասնագետներն այդ ընթացքում առաջին օգնության ցուցաբերմանը եւ օնկոուրոլոգիական հիվանդություններով տառապող մարդկանց ցավամոքիչ բուժման կազմակերպմանն առնչվող հարցեր քննարկելու, ինչպես նաեւ օնկոուրոլոգիական հիվանդությունների բուժմանը միտված մոտեցումներին առնչվող հակասական թեմաների շուրջ վիճաբանելու հնարավորություն կստանան: 

Կազմակերպիչների հավաստիացմամբ, այս տարի Կոնգրեսը նաեւ երիտասարդ մասնագետների աշխատանքին ու փորձին է մեծ ուշադրություն է դարձնելու: Միջոցառման գիտական սեսիաներից մեկը երիտասարդ օնկոուրոլոգների ջանքերով կկազմակերպվի ու կիրականացվի:

Կոնգրեսի շրջանակում մասնագիտացված ցուցահանդես է գործելու՝ ժամանակակից օնկոուրոլոգիայում կիրառություն գտած դեղամիջոցներն ու բուժսարքավորումներն արտադրող խոշորագույն կազմակերպությունների մասնակցությամբ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է