• Latest news

Facebook-ում հրապարակված հարաբերությունները անապահովության զգացման արդյո՞ւնք են

29 սեպտեմբերի, 2014  20:33

Ո՞ր դեպքում է կարելի վստահաբար ասել, որ ինչ-որ մեկը անապահովության զգացում է ապրում՝ այս կամ այն հարաբերության համար: Գիտնականների պնդմամբ, եթե Facebook-ում այդ հարաբերության վերաբերյալ հրապարակում գտնեք:

Երեւույթը, երբ միջանձնային, մասնավորապես՝ ռոմանտիկ հարաբերությունները հրապարակման օբյեկտ են դարձվում, հարաբերությունների տեսանելիացում գիտական անվանումն է ստացել: Եվ, ինչպես վերջերս Personality and Social Psychology Bulletin ամսագրում նկարագրություն գտած հետազոտությամբ է պարզվել, թեեւ Facebook-ի պարագայում այն առաջին հայացքից որպես երջանկության նշան կարող է ընկալվել, իրականում դիմակ է՝ անապահովության զգացման համար, հաղորդում է Medical Daily-ն:

Ուսումնասիրության հեղինակներն ի սկզբանե այն հիպոթեզն են առաջ քաշել, թե հարաբերությունների տեսանելիությանն առավելապես դրանց համար անապահովության զգացում ապրող մարդիկ են միտված: 108 ուսանող-զուգընկերների շրջանում իրականացված 3 հետազոտությունները, որոնց ընթացքում երկու շաբաթ շարունակ հարաբերությունների վերաբերյալ օրագիր վարելու պայման է դրվել, ապացուցել են, որ խնդրո առարկա հիպոթեզը ճիշտ է:

«Ամեն անգամ, երբ զուգընկերոջ զգացմունքները սկսում են կասկած հարուցել, հակառակ կողմը փորձում է հարաբերություններն առավել տեսանելի դարձնել», - նշել են հետազոտության հեղինակները:

Այլ կերպ ասած, երբ Facebook-ի օգտագերն անապահովության գգացում է ապրում՝ ռոմանտիկ հարաբերության համար, փորձում է դրա հրապարակման միջոցով հավաստման եւ սթրեսից խուսափելու միջոց գտնել: 

Հաշվի առնելով հանգամանքը, որ, մեկ այլ հետազոտության արդյունքների համաձայն, Facebook-ում հրապարակում գտած էմոցիաները կարող են վարակիչ լինել, գիտնականները մտահոգություն ունեն, որ հարաբերությունների տեսանելիացումը սոցցանցի այլ օգտատերերի մոտ եւս կարող է անապահովության զգացում հրահրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել