• Latest news

Գիշերային հերթափոխի ժամանակ 90 րոպե քնելը լավացնում է ինքնազգացողությունը. Scientific Reports

20 սեպտեմբերի, 2023  13:31

Հիրոսիմայի համալսարանի գիտնականները ստեղծել են գիշերային հերթափոխի աշխատողների քնի անբավարարության դեմ պայքարի մեթոդ։ Պարզվել է, որ անգամ կարճ քունը կարող է ցրել հոգնածությունը եւ բարձրացնել արդյունավետությունը. անընդմեջ քունը 90 րոպեի ընթացքում խթանում է աշխատունակությունն ու նվազեցնում հոգնածությունը, տեղեկացրել է Scientific Reports-ը։

Հետազոտությանը մասնակցել է 41 ճապոնուհի։ Բոլոր կանայք բուժքույր էին աշխատում, որոնց թույլատրվել էր գիշերային հերթափոխի ժամանակ մոտ երկու ժամ քնել։ Գիտնականները մասնակիցներին բաժանել են երկու խմբի՝ առաջինը քնում էր մինչեւ կեսգիշեր մոտ երկու ժամ, այն դեպքում, երբ երկրորդ խմբին թույլ էր տրվում քնել մեկուկես ժամ մինչեւ կեսգիշեր, իսկ հետո կեսական ժամ 4.00-ից մինչեւ 9.00-ի միջեւ։

Արդյունքները ցույց են տվել, որ առաջին խմբի բուժքույրերը սկսել են հոգնածություն եւ քնկոտություն զգալ արդեն ժամը 4.00-ին։ Երկրորդ խումբը հոգնածություն զգում էր ժամը 6.00-ին։

Պարզվել է, որ քնի երկու կարճ շրջանները բավական չեն լիարժեք գործունեության համար։ Հետազոտողներն առաջարկել են փորձարկվողներին եւս կես ժամ քնել 5.00-ի եւ 6.00-ի միջեւ։ Հետազոտության հեղինակները համոզված են, որ գիշերային հերթափոխում աշխատող  մարդուն անհրաժեշտ է անընդմեջ քնել 90 րոպեի ընթացքում, որպեսզի օրգանիզմը կարողանա վերականգնվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել