Ամերիկացի մասնագետներն ապացուցել են, որ գոյություն ունի կապ աղիների միկրոբների եւ ռեւմատոիդ արթրիտի միջեւ։ Մայո կլինիկայի մասնագետների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։
Մինչ այդ դժվար էր որոշել, թե արդյոք աղիների միկրոբիոտը ռեւմատոիդ արթրիտի պատճառ է հանդիսանում, քանի որ աուտոիմունային պատասխանը զարգանում է մինչեւ կլինիկական ախտանշանների ի հայտ գալը՝ մեկ տարուց մինչեւ տասը տարվա ընթացքում։
in vitro փորձերի ընթացքում հեղինակները պարզել են Eggerthella lenta աղիքային բակտերիայի ազդեցությունը աուտոիմունային պատասխանի վրա մինչեւ ռեւմատոիդ արթրիտի ախտանշանների ի հայտ գալը։ Պարզվել է, որի պատասխան միկրոօրգանիզմի ազդեցության՝ իմունային համակարգը մշակում է աուտոհակամարմիններ, որոնք սխալմամբ գրոհում են օրգանիզմի հյուսվածքներն ու բջիջները։ Բացի այդ, բակտերիան հանգեցնում է ամինաթթուների (արգինին, ցիտրուլին եւ տրիպտոֆանի մետաբոլիտներ) մակարդակի իջեցման, որը հիշեցնում է տարեց մարդկանց ցուցանիշները, որոնց մոտ նման մակարդակ ձեւավորվում է ծերանալու պատճառով։
Հայտնաբերվել է նաեւ կապ Eggerthella lenta-ի եւ ռեւմատոիդ արթրիտ ունեցող կանանց աուտոհակամարմինների ավելի բարձր մակարդակների միջեւ։
Հայտնագործությունը կարելի է օգտագործել որպես բիոմարկեր հիվանդության ախտորոշման համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր