• Latest news

Այսօր ուրոլոգներն իրենց մասնագիտական տոնն են նշում

2 հոկտեմբերի, 2014  12:35

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, աշխարհի բոլոր ուրոլոգներն իրենց մասնագիտական տոնն են նշում:

Ուրոլոգիան կլինիկական բժշկության այն ճյուղն է, որը միզասեռական համակարգի հիվանդությունների ուսումնասիրմամբ եւ դրանց կանխարգելման ու բուժման մեթոդների մշակմամբ է զբաղվում: Ուրոլոգ-անդրոլոգները գլխավորապես «տղամարդու» հիվանդությունների, օնկոուրոլոգները՝ միզասեռական համակարգում ի հայտ եկող նորագոյացությունների, իսկ ուրոգինեկոլոգները՝ կանանց միզասեռական համակարգի հիվանդությունների բուժմամբ են մասնագիտացված:

ՀՀ ԱՆ տվյալներով, 2013թ.-ին Հայաստանում միզասեռական համակարգի ախտահարման 48822 դեպք է արձանագրվել, որոնցից 4794-ը՝ երիկամաքարային եւ 3580-ը՝ երիկամների ու միզուղիների հիվանդության տեսքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեց տարի ոլորտում հիվանդացության մակարդակի աճ է նկատվում (օրինակ՝ 2000թ.-ին ախտահարման դեպքերի թիվը 14247 է կազմել), կարելի է համարել, որ ներկայիս դրությամբ ուրոլոգիան ամենապահանջված մասնագիտություններից մեկն է հանդիսանում:

Վերջին 15 տարիներին հայկական ուրոլոգիան նշանակալի փոփոխությունների է ենթարկվել եւ նարկայումս արդեն ժամանակին համընթաց է քայլում: Արտասահմանյան մասնագետների համոզմամբ, ժամանակակից հայկական ուրոլոգիան բավականին պատշաճ մակարդակի վրա է գտնվում, իսկ տեղացի մասնագետներն էլ հազիվ թե եվրոպական երկրները ներկայացնող իրենց գործընկերներին որեւէ բանով զիջեն:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը շնորհավորում է բոլոր ուրոլոգներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել