• Latest news

Վտանգավո՞ր է Հայաստանում տրամադրվող նոր ինսուլինը․ Նախարարությունը հերքում է՝ բողոքներ չկան

6 փետրվարի, 2024  11:42

Տավուշի մարզի 28-ամյա բնակչուհին՝ Մարինե Բաբայանը, որ տասը տարի է ունի շաքարային դիաբետ, ահազանգում է՝ նոր ինսուլինը՝ գենսուլինը, որ ստանում է 2023-ի սեպտեմբերից, չի ազդում։ Արյան մեջ գլյուկոզայի քանակը բացաձակապես չի նվազում։ Դեղի դոզան ավելացրել է՝ հասցնելով 100-ի միավորի, սակայն նույնիսկ բարձր դոզան ոչ մի արդյունք չի տալիս։ Օրվա ընթացքում շաքարը հասնում է մինչև 30-ի։ Անհանգստանալով ոչ միայն առողջության, այլև կյանքի համար՝ Մարինեն մեկուկես ամիս անց դադարեցրել է գենսուլինի ներկարարումը։ Սեփական միջոցներով մի քանի ամիս այլ դեղ է գնել և արյան մեջ գլյուկոզայի քանակը կարգավորվել է։ Բայց, ասում է, որ դա լրացուցիչ ծախս է, չի կարող անընդհատ դեղ գնել։

Սեպտեմբերից դանիական Novo Nordisk-ի միջին ազդեցության ինսուլինը փոխվել է լեհական Bioton-ի գենսուլինով։ Նոր դեղորայքն անհայտ ծագման է համարում Առողջության իրավունք կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը։ Ասում է՝ շատ երկրներ են հրաժարվել դրանից՝ կողմնակի ազդեցությունների պատճառով։ Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետը շեշտում է՝ նոր դեղի գնումը կատարվել է գնումների մասին օրենքով։ Դեղն ունի անհրաժեշտ բոլոր հավաստագրերը։ Գրանցված է Լեհաստանում։ ՈՒ թեև Հայաստանում կարող էր փորձաքննության չենթարկվել, բայց նախարարի հրամանով փորձաքննություն է կատարվել նաև մեր երկրում ու դրական եզրակացություն ստացել։

Նոր և հին դեղերի գնային տարբերությունն աննշան է, բայց օրենքի պահանջն է, որ մրցույթում հաղթող ճանաչվի ամենաէժան առաջարկը։ Առանց մասսայական հետազոտության նախարարությունը չի կարող հրաժարվել դեղից։ Դրա համար պետք է ներկայացնել հիմնավոր լաբորատոր հետազոտություններ՝ կողմնակի ազդեցությունները։ Բայց դիմում բողոք ընդհանրապես չունեն։ 4 ամսվա ընթացքում միայն մեկ ահազանգ են ստացել՝ թեժ գծին։ 28-ամյա Մարինեն է բողոքել նոր դեղից։

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը վստահեցնում է՝ շաքարային դիաբետ ունեցող շատ պացիետներ են դիմել կազմակերպությանը՝ նշել, որ անգամ կրկնակի դոզաների դեպքում գենսուլիսի էֆեկտիվությունը շատ ցածր է։ Նրա խոսքով` շաքարային դիաբետով հիվանդներն այս դեղորայքն ընդունելու դեպքում ունենալու են բարդություններ։ Իսկ առողջապահության նախարարությունը վստահեցնում է՝ անհանգստանալու պատճառ չկա։ Նոր դեղն ունի նույն բաղադրությունը ինչ նախորդը, լաբորատոր կրկնակի փորձաքննության է ենթարկվել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել