• Latest news

Հայաստանում արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում

16 փետրվարի, 2024  11:08

Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում:

Կրիտիկական 100 օրն անց բժիշկները փաստում են` բարդագույն միջամտությունը բարեհաջող է իրականացվել, երեխայի կյանքը փրկվել է:

Մինչև հիմա թանկարժեք այս միջամտության համար տարեկան 6-7 երեխա ստիպված մեկնում էր արտասահմանյան առաջատար կլինիկաներ:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սա կարևորագույն ծրագրերից է, որը մեծ պրոֆեսիոնալիզմով իրականացրել է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը: Սրանով Հայաստանում մանկական ուռուցքաբանության ոլորտում ևս մեկ նշանակալի ձեռքբերում գրանցվեց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել