• Latest news

Ականջակալների չարաշահումը կարող է հանգեցնել երեխաների լսողական խնդիրների. Umich

27 փետրվարի, 2024  18:25

Մանկաբույժ Սյուզան Վուլֆորդը Միչիգանի համալսարանից պատմել է, որ ականջակալների հաճախակի օգտագործումը (օրական երկու ժամից ավելի) կարող է հանգեցնել 5-12 տարեկան երեխաների լսողական խնդիրների։ Լսողության պահպանման համար խորհուրդ է տրվում ձեռք բերել սահմանափակ բարձրություն ունեցող սարքեր։ Այս մասին տեղեկացվել է University of Michigan-ի (UMich) կայքում։

Տեղեկացվել է նաեւ, որ երեխաների մոտ 50 տոկոսը երաժշտություն լսում եւ տեսանյութեր է դիտում ականջակալներով օրը մեկ ժամից ոչ պակաս, այն դեպքում, երբ նրանց մեկ վեցերորդ մասն օգտագործում է դրանք ամեն օր երկու եւ ավելի ժամ։

Մանկաբույժը նշել է, որ ականջակալներն ավելի տարածված են դառնում փոքր տարիքի երեխաների շրջանում՝ նրանց ենթարկելով աղմուկի ինտենսիվ ազդեցությանը մշտապես։ Նրա կարծիքով՝ չի կարելի թերագնահատել ականջակալների չարաշահման պոտենցիալ վնասը։ Վուլֆորդը նշել է, որ բարձր ձայնի երկարատեւ կամ ծայրահեղ ազդեցությունը կարող է հանգեցնել առողջական երկարատեւ խնդիրների, ներառյալ լսողության կորուստը կամ ականջներում աղմուկի առաջացումը։

Մասնագետն ավելացրել է, որ փոքր երեխաներն ավելի խոցելի են աղմուկի ազդեցության պոտենցիալ վնասի հանդեպ, որովհետեւ նրանց լսողական համակարգը դեռ զարգանում է։ Ծնողական վերահսկողության բացակայությունը  բարձր ձայնի հետ կապված կարող է հանգեցնել լսողական համակարգի ռեցեպտոր բջիջների վնասման։ Այդ բջիջների դիսֆունկցիայի դեպքում լսողության կորուստը դառնում է անշրջելի։

Երեխայի լսողությունը պահպանելու համար մանկաբույժը ծնողներին խորհուրդ է տվել ձեռք բերել ձայնի բարձրության ներդրված սահմանափակիչներով ականջակալներ։ Վուլֆորդը նաեւ խորհուրդ է տվել հետեւել 60/60 կանոնին։ Այն ենթադրում է աուդիոսարքերի օգտագործման սահմանափակում՝ օրը 60 րոպե, առավելագուն բարձրությունը՝ 60 տոկոս։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել