• Latest news

Մարզումների ժամանակ բազուկի հյութը բարելավում է անոթների աշխատանքն ավելի լավ, քան սննդային հավելումները. Frontiers in Nutrition

5 մարտի, 2024  17:13

Ֆիզիկական վարժությունների ժամանակ բազուկի հյութը խթանում է նիտրատների առաջացումն ավելի լավ, քան սննդային հավելումները։ Այս մասին տեղեկացրել են ամփոփ հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է Frontiers in Nutrition ամսագրում։

Նիտրատային հավելումները մարզվող մարդկանց համար կարող են բարելավել մկանները, անոթների ֆունկցիան, վարժությունների արդյունավետությունը։ Կարծիք կա, որ այդ էֆեկտները կապված են օրգանիզմում ազոտի օքսիդի արտադրման ավելացման հետ, նյութ, որն իջեցնում է զարկերակային ճնշումը եւ կարգավորում տարբեր ֆիզիոլոգիական պրոցեսներ։ Բազուկը եւ նրա տերեւը պարունակում են մեծ քանակությամբ նյութեր, որոնք կարող են վերածվել ազոտի օքսիդի։

Ինչպես պարզել են նոր աշխատանքի հեղինակները, որոնք ուսումնասիրել են հրապարակված հետազոտությունները, բազուկի հյութը կարող է նիտրատային հավելումներից ավելի արդյունավետ լինել ինտենսիվ մարզումների ժամանակ։ Այն կարող է  մարդուն թույլ տալ ավելի երկար մարզվել առանց հոգնելու։ Որոշ փորձեր ցույց են տալիս, որ բազուկի հյութը բարձրացնում է միտոխոնդրիաների՝ բջիջների էներգետիկ կայանների արդյունավետությունը։ Հնարավոր է նաեւ, որ բազուկի հյութի բաղադրիչները՝ պոլիֆենոլները, բարձրացնում են օրգանիզմում նիտրատների կենսահասանելիությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է