• Latest news

Ճիշտ չսնվելը կարող է ուղեղում թունավոր սպիտակուցների կուտակում առաջացնել. ASBMB

26 մարտի, 2024  11:12

Տեխասի A&M համալսարանի գիտնականները պարզել են, որ անառողջ սնունդը կարող է դառնալ դիաբետի եւ ուղեղում թունավոր սպիտակուցների կուտակման պատճառ, որոնք կարող են առաջ բերել Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ կոգնիտիվ խանգարումներ։ Այս մասին տեղեկացրել է Կենսաքիմիայի եւ մոլեկուլյար կենսաբանության ամերիկյան ընկերությունը (ASBMB)։

Լաբորատոր մկների վրա կատարված փորձերի ընթացքում գիտնականները պարզել են, որ ճարպերի բարձր պարունակությամբ դիետան ճնշում է Jak3 կոչվող սպիտակուցը։ Կրծողների մոտ Jak3-ի իջած սինթեզի ժամանակ նկատվել է օրգանիզմում բորբոքումների կասկադ, որոնք սկսվել են աղիներում եւ անցել ուղեղ։

Գիտնականները նշել են, որ ճիշտ չնսվելը հաճախ հանգեցնում է աննշան քրոնիկական բորբոքման եւ հետագայում՝ դիաբետի։  Սակայն բորբոքային պրոցեսն ուղեղում կարող է դառնալ թունավոր սպիտակուցներից օրգանի ազատվելու ունակության նվազման պատճառ։ Դրանց են պատկանում ամիլոիդային եւ Տաու-սպիտակուցները։ Դրանց կուտակումները ուղեղի հյուսվածքներում առաջ են բերում նեյրոնների դիսֆունկցիա, որն արտահայտվում է ուշադրության եւ հիշողության խախտումներով։

Հետազոտողները նաեւ նշել են, որ առողջ սնունդը նվազեցնում է օրգանիզմում բորբոքման առաջացման հավանականությունը՝ դրանով իսկ կանխելով Ալցհեյմերի հիվանդությունը եւ շաքարային դիաբետը։ Ռիսկերի նվազման մեկ այլ կարեւոր գործոն է արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել