• Latest news

Մանկական անձեռոցիկներում պարունակվող քիմիական նյութերը կարող են վնասել ուղեղի կառուցվածքը. Nature

28 մարտի, 2024  16:21

ԱՄՆ Քեյս-Վեսթերն-Ռեզերվ համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները հայտնաբերել են, որ OFRs եւ QACs քիմիական նյութերը մանկական անձեռոցիկներում, լվացամիջոցներում եւ եղունգների լաքերում կարող են վնասել ուղեղի կառուցվածքը՝ բարձրացնելով աուտիզմի առաջացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Neurology ամսագրում։

Նշվել է, որ OFRs-ն օգտագործվում է չայրվող նյութեր պատրաստելու համար եւ պարունակվում է կահույքի արտադրությանն անհրաժեշտ գործվածքներում, եղունգների լաքերում, մանկական անձեռոցիկներում, գորգերում եւ էլեկտրոնիկայում։ QACs-ը քիմիական նյութ է, որն օգտագործվում է միկրոբների ոչնչացման համար։ Դրանք օգտագործվում են մաքրող միջոցների, շամպուննեի, արեւապաշտպան քսուքների եւ անձնական հիգիենայի միջոցների արտադրությունում։

Պարզելու համար, թե ինչպես են այդ քիմիական նյութերն ազդում ուղեղի ֆունկցիայի վրա, գիտնականները փորձ են կատարել մկների վրա։ Երբ երիտասարդ կրծողների ուղեղի հյուսվածքները ենթարկել են OFRs-ի եւ QACs-ի ազդեցությանը, դրանց օլիգոդենդրոցիտները (կառույցներ, որոնք պաշտպանում են նյարդերը գլխուղեղում) դադարել են զարգանալ եւ գործել։

Լրացուցիչ հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են OFRs-ի եւ QAC-ի մակարդակները 3-11 տարեկան երեխաների մեզի մեջ։ Ուսումնասիրվել է մի քանի հազար նմուշ։ Պարզվել է, որ աուտիստական սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների մոտ OFR քիմիական նյութի խտությունը մեզի մեջ զգալիորեն ավելի բարձր է եղել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել