• Latest news

Անահիտ Ավանեսյանն այցելել է Արմավիրի մարզի բժշկական կենտրոններ, ծանոթացել աշխատանքներին և ծառայությունների որակին

22 ապրիլի, 2024  17:47

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, համայնքի ղեկավարների և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է մարզի Արմավիր, Մեծամոր և Էջմիածին բժշկական կենտրոններ, վերակառուցվող ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մարզի մասնաճյուղ։ Այս մասին հայտնել են մարզպետի աշխատակազմից։

Նախարարը ծանոթացել է բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքների կողմից իրականացվող աշխատանքներին, մատուցվող ծառայությունների որակին, շենքային պայմաններին, իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Մարզպետը նախարարի հետ բժշկական կենտրոնների տնօրենների ուղեկցությամբ շրջել են հիվանդանոցների տարբեր բաժանմունքներով, զրուցել բուժանձնակազմի հետ:

Շրջայցերի վերջում բժշկական կենտրոնների տնօրենների հետ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում բժշկական կենտրոնների տնօրենների կողմից ներկայացվե են մարզի առողջապահական ցուցանիշները, ենթակառուցվածքների վիճակը, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև բժշկական կենտրոններում ծառայությունների որակի և անվտանգության ապահովման, շենքային պայմանների բարելավման, նյութատեխնիկական բազայի շարունակական հագեցվածության, ինչպես նաև բնակչությանը մատուցվող բժշկական օգնության ու սպասարկման որակի էլ ավելի բարելավման հարցերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել