• Latest news

Գիտնականները պարզել են ինքնասպանության եզրին գտնվող տղամարդկանց բնորոշ բառապաշարը

29 ապրիլի, 2024  08:26

Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում պարզել են այն բառապաշարը, որը կապված է տղամարդկանց ինքնասպանությունների հետ, որը կարող է օգտակար լինել հետագա բուժման կարիք ունեցող մարդկանց պարզելու եւ նրանց առողջական վիճակի մասին հանրության տեղեկացվածության բարելավման համար:

Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են American Journal of Public Health-ում, դիտարկվել է 17 տարիների ընթացքում ինքնասպանության 271 998 դեպք ԱՄՆ-ում բռնի մահերի հաշվետվության ազգային համակարգից։

Հետազոտությունը պարզել է ձեւակերպումների տարբերություններ ոստիկանական գրառումների եւ հանրային առողջապահության տվյալների միջեւ՝ նկարագրելու համար այն հանգամանքները, որոնք կապված են տղամարդկանց եւ կանանց ինքնասպանությունների հետ։

Ինքնասպանություն կատարած անձանց մոտ կեսը ունեցել է հաստատված հոգեկան խանգարումներ, ոմանք մի ժամանակ հոգեկան խանգարումների կամ թմրանյութերի դեմ բուժում են ստացած եղել։  Կանայք վերջինների թվում ավելի շատ էին, քան տղամարդիկ։

Տրամադրության, հոգեվիճակի եւ հոգեկան առողջության նախորդ կամ ընթացիկ բուժման մասին ձեւակերպումներ ավելի հաճախ հանդիպել են  կանանց, քան թե տղամարդկանց շրջանում։  «Ինտենսիվ թերապիայի բաժանմունք», «թերապիա» եւ «սոցիալական ապահովության ստուգում» բառերը եւ արտահայտությունները եւս ավելի հաճախ հանդիպել են կանանց պարագայում։ Մյուս կողմից՝ տղամարդկանց ինքնասպանությունների հետ կապված բառերը ավելի շատ վերաբերել են աշխատանքը կորցնելուն, ալկոհոլի չարաշահմանը, ֆինանսական սթրեսին եւ մահվան պահին արտասովոր վարքագծին։

Տղամարդկանց վերաբերող գրառումներում, որոնք հիշատակել են հոգեկան առողջության խնդիրների մասին, շատ ավելի քիչ է նշվել, որ այդ մարդը բուժում է անցել, իսկ երբ հիշատակվել է բուժման մասին, նրանք ավելացրել են, որ պացիենտը կանոններին չի հետեւել։ Տղամարդկանց պատմածները հաճախ ներառել են արտակարգ իրավիճակներին կամ ոստիկանության միջամտությանը վերաբերող թեմաներ։

Տասը տերմիններ, որոնք ավելի հաճախ են հանդիպում տղամարդկանց, քան թե կանանց պատմածներում.

  • քրոնիկական հոգեկան խանգարումներ,
  • չախտորոշված, տարօրինակ վարքագիծ
  • գրգռմունք,
  • սխալների կատարում,
  • թվացյալ կոգնիտիվ դժվարություններ,
  • հոգեկան եւ ֆիզիկական առողջական վիճակի հետ կապված խնդիրներ,
  • ինքնավնասում,
  • կոգնիտիվ անվճռականություն։

Ստացված արդյունքներն առաջարկում են նոր մոտեցում ինքնասպանության ընկալման եւ վաղ նշանների հարցին տեքստերի ուսումնասիրության, գուցե արհեստական բանականության օգտագործման միջոցով, այն ազդանշանների վերաբերյալ, որոնք բխում են ինքնասպանության եզրին հայտնված անձանցից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել