• Latest news

«Գեղեցկության ներարկումների» ժամանակ կանանց առաջին անգամ վարակել են ՄԻԱՎ-ով

29 ապրիլի, 2024  11:48

Երեք կանանց մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ Նյու Մեքսիկոյում չարտոնված բժշկական սպա-կենտրոնում իրականացված միջամտությունների ժամանակ։ Այս մասին գրել է The Guardian-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահության ոլորտի դաշնային ներկայացուցիչներին։

Պարբերականը նշել է, որ դրանք վիրուսով վարակման առաջին հաստատված դեպքերն են ասեղների օգտագործմամբ կատարված կոսմետիկ միջամտությունների ժամանակ։

Կանայք ստանում էին այսպես կոչված «վամպիրների լիֆթինգ»։

Հետաքննությունը ցույց է տվել, որ կլինիկան 2018-2023թթ.  երկրորդ անգամ օգտագործել է այն սարքավորումը, որը նախատեսված է եղել մեկանգամյա օգտագործման համար։

Հրապարակման մեջ նշվել է, որ հանրահայտ շատ կոսմետիկ միջամտություններ կատարվում են ասեղների օգնությամբ, օրինակ՝ բոտոքսը կնճիռների հարթման կամ շուրթերի հաստացման համար։

«Վամպիրի դեմք» կամ թրոմբոցիտներով հարուստ պլազմայի միկրոնիդլինգի միջամտությունը նշանակում է արյան հանձնում հաճախորդից, որը բաժանում են բաղադրիչների ցենտրիֆուգում, իսկ հետո մանր ասեղների օգնությամբ դրա ներարկում հաճախորդի դեմքին՝ մաշկի երիտասարդացման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է