• Latest news

Արյան քաղցկեղի դեմ օգտագործվող դեղերը կարող են օգտակար լինել ռեւմատոիդ արթրիտի դեպքում. Blood

29 ապրիլի, 2024  13:37

Ռեւմատոիդ արթրիտի ձեւերից մեկի գենետիկ պատճառները որոնելիս գիտնականները հայտնաբերել են մուտացիաներ, որոնք ընդհանուր են արյան քաղցկեղի եւ ռեւմատոիդ արթրիտի համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Blood ամսագրում։

Ռեւմատոիդ արթրիտի նեգատիվ ենթատեսակը ավելի տարածված ձեւերից տարբերվում է նրանով, որ այն չի կարելի հայտնաբերել արյան սովորական ուսումնասիրության միջոցով։ Այդ հիվանդության պատճառները փնտրելիս գիտնականները հայտնաբերել են, որ արյան քաղցկեղ (միելոդիսպլազիա եւ սուր միելոիդային լեյկոզ) ունեցող շատ պացիենտներ տառապում են նեգատիվ արթրիտով։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մուտացիաները IDH1 եւ IDH2 գեներում, որոնք բնորոշ են արյան քաղցկեղ ունեցողներին, կարող են բորբոքում առաջացնել։ Այն, հավանաբար, հանգեցնում է արթրիտի առաջացման։

Հետեւությունները նշանակում են, որ արյան քաղցկեղ ունեցողներին նշանակվող դեղերը կարող են արդյունավետ լինել նաեւ արթրիտի որոշ ձեւերի ժամանակ։

«Այդ արդյունքները սառցաբեկորի միայն վերին մասն են, որը մենք նկատում ենք աուտոիմունային հիվանդությունների եւ արյան քաղցկեղի միջեւ»,- նշել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել