• Latest news

Սենյակային ճանճը մարդկությանը կփրկի որովայնային տիֆից եւ տուրբերկուլոզից

15 հոկտեմբերի, 2014  16:21

Սենյակային ճանճը կարող է փրկել մարդկությանը՝ որովայնային տիֆից եւ տուրբերկուլոզից. այսպիսի եզրահանգման, Science World Report-ի հաղորդմամբ, մարդու՝ պաթոգենային պայմաններով բնորոշվող կյանքին ադապտացման համար օգտակար միջատների ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկացի, հոլանդացի, շվեյցարացի եւ բրիտանացի գիտնականներն են հանգել:

Բանն այն է, որ սենյակային ճանճը, անխոցելի մնալով, մարդու եւ կենդանական՝ ավելի քան հարյուր տեսակի հիվանդությունների, մասնավորապես՝ որովայնային տիֆի, տուբերկուլյոզի եւ հելմինտոզների փոխանցիչ է հանդիսանում:   Գիտնականների համոզմամբ, միջատի գենոմի սեքվենավորումը դրա՝ մարդու համար պաթոգեն համարվող հիվանդությունների նկատմամբ անխոցելության պատճառը հասկանալու հնարավորություն է ընձեռում: Համենայն դեպս, այդ մասին իգական սեռի 6 սենյակային ճանճերի (Musca domestica) գենոմի՝ 691 մեգաբայթ ծավալով սեքվենավորման՝ Genome Biology ամսագրում նկարագրություն գտած արդյունքներն են վկայում:

Մասնագետները հույս են տածում, որ հետագայում՝ կենսատեխնոլոգիաների (այդ թվում՝ գենետիկ ինժեներիայի) օգնությամբ հնարավոր կլինի այնպիսի օրգանիզմներ եւ դեղամիջոցներ ստանալ, որոնք մի շարք ծանր հիվանդություններ, մասնավորապես՝ որովայնային տիֆն ու տուբերկուլոզն առավել թեթեւ տանելու կամ էլ նույնիսկ դրանց նկատմամբ անխոցելի դառնալու հնարավորություն կընձեռեն մարդուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է