• Latest news

Էբոլա վիրուսով վարակվածների թիվը 13 700-ի սահմանագիծն է հատել

30 հոկտեմբերի, 2014  09:45

Էբոլա հեմոռագիկ տենդով վարակվածների թիվը 13 703-ի է հասել: Տեղեկությունը լրագրողներին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Այլուորդն է հայտնել: Ընդ որում, վարակման դեպքերի գերակշիռ մեծամասնությունը (13 676) երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիերա-Լեոնեին է բաժին հասնում: Իսկ ահա զոհերի թիվը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ավելի քան 5 հազար է կազմում:

Այլուորդի խոսքով, Լիբերիայում մահացու հիվանդությամբ վարակման 6535, Սիերա-Լեոնեում՝ 5232, եւ Գվինեայում՝ 1906 դեպք է գրանցվել: Հիվանդացության դեպքեր նաեւ Մալիում, Իսպանիայում եւ Միացյալ Նահանգներում են նկատվել: Նիգերիայում եւ Սենեգալում համաճարակը դադարեցված է համարվում:

Ինչպես ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնականն է նշել, կազմակերպությունը մտադիր է հիշյալ երեք՝ ինֆեկցիայից առավել տուժած երկրներում 4700 հիվանդների համար նախատեսված 56 բուժկենտրոններ հիմնել: Ներկայումս դրանց թիվը 15 է կազմում, եւս 22-ի համար շինարարության երաշխիքներ են ստացվել եւ մասնագետներ ձեռք բերվել, որոնք նոյեմբեր ամսվա վերջին միայն աշխատանքի կանցնեն: Զուգահեռաբար եւս 19 հիվանդանոցումներում (որոնցից 14-ը Լիբերիայում են գործելու, իսկ մնացյալ հինգը՝ Գվինեայում) աշխատելու պատրաստ մասնագետների որոնումներ են ընթանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել