• Latest news

5 հետաքրքիր փաստ՝ շագանակագույն աչքերի մասին

30 հոկտեմբերի, 2014  12:50

Հոկտեմբերի 30-ին շագանակագույն աչքերի միջազգային օրն է նշվում, ինչի առթիվ էլ NEWS.am Medicine-ի խմբագրությունը 5 հետաքրքիր փաստ է ընթերցողի ուշադրությանը ներկայացնում՝ դրանց մասին.

1. Մարդու աչքերի գույնի համար պիգմենտային բջիջներն ու ծիածանաթաղանթի ներքին շերտերում դրանց տեղակայման դիրքներն են պատասխանատու: Եթե ծիածանաթաղանթի արտաքին շերտը մելանինով է հարուստ, աչքերը շագանակի գույն կստանան: Ընդ որում, որքան բարձր է մելանինի ծավալը, այնքան երանգավորումն առավել մուգ կարող է դառնալ:

2. Համարվում է, որ շուրջ 10 000 տարի առաջ՝ նախքան մերձսեւծովյան տարածքներում բնակվող մարդու մոտ երկնագույն աչքերի առաջացմանը հանգեցրած գենետիկ մուտացիայի զարգացումը, բոլոր մարդիկ շագանակագույն աչքեր են ունեցել:

3. Շագանակի գույն ունեցող աչքերն իրականում շագանակագույն պիգմենտի տակ քողարկված երկնագույն երանգ են պարունակում: Նույնիսկ լազերիային պրոցեդուրա գոյություն ունի, որի միջոցով հնարավոր է, ավելորդ պիգմենտացիան հեռացնելով, աչքերի երանգը շագանակագույնից մեկընդմիշտ երկնագույն դարձնել: Այդուհանդերձ, դեռեւս միանշանակ պարզ չէ, թե հիշյալ պրոցեդուրան երկարաժամկետ հեռանկարում որքանով է անվնաս:

4. Շագանակագույնն աչքերի՝ աշխարհում ամենալայն տարածում գտած գույնն է համարվում: Շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց կարելի է Ասիայի, Օկեանիայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի եւ Հարավային Եվրոպայի երկրներում հանդիպել: 

5. Աչքերի գույնը ժառանգականությամբ է որոշվում. շագանակագույն աչքերի համար, օրինակ, 19-րդ քրոմոսի EYCL2, իսկ կապույտ եւ կանաչ երանգների համար՝ EYCL1 գենն է պատասխանատու: Համարվում է նաեւ, որ աչքերի մուգ գույնի համար պատասխանատու գեները դոմինանտ են, իսկ բաց գույներինը՝ ռեցեսիվ: Սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ՝ աչքերի գույնի գենետիկան շատ ավելի բարդ հանգամանքներով կարող է պայմանավորվել, քանի որ դրա համար մի շարք եւ բազմատեսակ գեներ են պատասխանատու: Ասել է, թե՝ ծնողների ու երեխաների աչքերի գույնը ամենաբազմազան համակցություններով կարող են բնորոշվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել